Հա

Այլ

11/12/2022 - 14:26

Ի՞նչ սխալներ են թոյլ տալիս մարդիկ տանը մրսածութիւնն ու գրիպը բուժելիս

 Բրիտանացի դեղագործները The Sun-ին պատմել են սովորական սխալների մասին, որոնք թոյլ են տալիս մարդկանց մեծամասնութիւնը, ովքեր տանը բուժում են սեզոնային վիրուսային վարակները:

«alikonline.ir» - Բրիտանացի դեղագործները The Sun-ին պատմել են սովորական սխալների մասին, որոնք թոյլ են տալիս մարդկանց մեծամասնութիւնը, ովքեր տանը բուժում են սեզոնային վիրուսային վարակները: Այս մասին գրում է News.am-ը:

Նրանք թւարկել են հետեւեալ սխալները՝

Վիտամին C-ի օգնութեամբ դուք կարող էք բուժւել ՍՇՎ-ից

Ինֆեկցիաների սեզոնին մարդիկ յաճախ վիտամին C են ընդունում, սակայն չափազանց քիչ ապացոյցներ կան, որ դա օգնում է։ Որոշ հետազօտութիւնների համաձայն՝ դրա ընդունման շնորհիւ մրսածութիւնը կարող է աւելի արագ անցնել, սակայն վկայութիւնները դեռ բաւական համոզիչ չեն:

Էխինացեան օգտակար է մրսածութեան ժամանակ

Այս բոյսին է վերագրւում իմունային համակարգը խթանելու ունակութիւնը, որի շնորհիւ մարմինը կարող է աւելի արագ յաղթահարել մրսածութիւնը կամ գրիպը: Ըստ դեղագործների՝ կատարւած ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ էխինացեայի ընդունումը կարող է ինչ-որ չափով նպաստել ՍՇՎ-ի կանխարգելմանը, բայց հիւանդութեան դէպքում դեղամիջոցի արդիւնաւէտութիւնը շատ ցածր է։    

Հակաբիոտիկների օգտագործումը

Փորձագէտները շատ աւելի լուրջ սխալ են անւանել հակաբիոտիկների օգտագործումը։  

Մասնագէտներն նշում են՝ մրսածութիւնն ու գրիպը վիրուսային վարակներ են, դրանք չեն բուժւում հակաբիոտիկներով։ ՍՇՎ-ի դէմ որպէս այդպիսին դեղամիջոցներ չկան։ Դեղամիջոցները, որոնք սովորաբար նշանակւում են հիւանդներին, միայն վերացնում են տհաճ ախտանիշները:

«Անմիջապէս մրսածութեան եւ գրիպի բուժում գոյութիւն չունի, գլխաւորը ախտանիշները թեթեւացնելն է։ Կարելի է պարացետամոլ ընդունել, որն օգնում է նւազեցնել ջերմութիւնը, ինչպէս նաեւ շատ ջուր խմել»,- նշել են դեղագործները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։