«Մանկական Եւրատեսիլ-2022»-ում, որը տեղի ունեցաւ դեկտեմբերի 11-ին Երեւանում՝ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, Հայաստանի պատւիրակ Նարէ Ղազարեանը Dance երգով զբաղցրեց երկրորդ հորիզոնականը:
«alikonline.ir»- «Մանկական Եւրատեսիլ-2022»-ում, որը տեղի ունեցաւ դեկտեմբերի 11-ին Երեւանում՝ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, Հայաստանի պատւիրակ Նարէ Ղազարեանը Dance երգով զբաղցրեց երկրորդ հորիզոնականը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մրցոյթի աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում Նարէն խոստովանեց, որ սկզբում յուզւել է, իսկ հիմա ուրախ է: «Վստահ էի, որ կը յայտնւեմ լաւագոյն հնգեակում, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Քւէարկութեան ժամանակ յուզւել էի. երջանկութեան արցունքներ էին: Ես իրատես եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթէ երկրորդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան յաղթեց, քանի որ Լիսանդրոն շատ լաւ ելոյթ ունեցաւ»,-ասաց Նարէն:
Անդրադառնալով ֆաւորիտ երկրներին՝ Նարէն նշեց, որ բոլորին էլ համակրում է ու մի քանի օրւայ ընթացքում մտերմացել է մասնակիցների հետ: Նարէն ընդգծեց, որ ինքը քւէարկել է 3 անգամ՝ Իռլանդիայի, Իսպանիայի եւ Միացեալ Թագաւորութեան պատւիրակների օգտին:
20-րդ յոբելեանական «Մանկական Եւրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միաւորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախօսը: Այս տարւայ խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հիւսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացեալ Թագաւորութիւնը, Վրաստանը, Ֆրանսիան: Մրցոյթում յաղթեց Ֆրանսիայի պատւիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով: