NASA-ի Artemis 1 առաքելութիւնն աւարտւել է․ Orion տիեզերանաւը յաջողութեամբ վայրէջք է կատարել Խաղաղ ովկիանոսում:
«alikonline.ir» - NASA-ի Artemis 1 առաքելութիւնն աւարտւել է․ Orion տիեզերանաւը յաջողութեամբ վայրէջք է կատարել Խաղաղ ովկիանոսում:
«NASA-ի Orion տիեզերանաւի անձնակազմի մոդուլը յաջողութեամբ անջատւել է իր սպասարկման մոդուլից կենտրոնական եւրոպական ժամանակով առաւօտեան ժամը 11:00-ին՝ անձնակազմի մոդուլի Երկիր վերադարձին նախապատրաստելու շրջանակում»,- ասւում է NASA-ի տարածած հաղորդագրութիւնում: Գրում է News.am-ը:
NASA-ի Artemis 1 անօդաչու առաքելութիւնը յաջողութեամբ մեկնարկել էր նոյեմբերի 16-ին։ Orion տիեզերանաւը հնարաւորինս (մօտ 130 կմ) մօտեցել է Լուսնին։ Orion-ն իր հետ տիեզերք է տարել երեք մանեկէն, որոնք յագեցած են 5600 սենսորներով, որպէսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա գիտնականներին կօգնի հասկանալ, թէ որքան վտանգաւոր են նման թռիչքները տիեզերագնացների համար:
Artemis 1 առաքելութիւնից յետոյ NASA-ն նախատեսել է Artemis 2 առաքելութիւնը, որը տիեզերագնացներին 2024թ. Կը տանի Լուսնի ուղեծիր, սակայն տիեզերագնացները Լուսնի վրայ վայրէջք չեն կատարի: Իսկ արդէն 2025թ., Artemis 3 առաքելութեան շրջանակում, տիեզերագնացները կը կարողանան նաեւ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։
Orion տիեզերանաւը Artemis 1 անօդաչու առաքելութեան շրջանակում Լուսնի հեռաւոր ռետրոգրադային ուղեծրով թռչելիս նկարահանել է Երկիրը եւ Լուսինը: Առաքելութեան ընթացքում Orion-ը նաեւ Լուսնի մակերեսի գեղեցիկ լուսանկարներ է արել։