Հա

Այլ

21/12/2022 - 11:37

Կը հեռանամ Twitter-ի գործադիր տնօրէնի պաշտօնից, հէնց որ գտնեմ ինչ-որ մէկին, որը բաւականաչափ յիմար կը լինի այս աշխատանքը ստանձնելու համար. Իլոն Մասկ

Twitter-ի սեփականատէր եւ գործադիր տնօրէն Իլոն Մասկն օրերս իր էջում հարցում էր հրապարակել այն հարցի շուրջ, թէ արդեօք նա պէտք է հեռանայ ընկերութեան ղեկավարի պաշտօնից։ Հարցւածների մեծամասնութիւնը կողմ է եղել Մասկի հեռանալուն, ինչի կապակցութեամբ նա խոստացել է լքել պաշտօնը համապատասխան իրաւայաջորդի ընտրութիւնից անմիջապէս յետոյ։

«alikonline.ir»- Twitter-ի սեփականատէր եւ գործադիր տնօրէն Իլոն Մասկն օրերս իր էջում հարցում էր հրապարակել այն հարցի շուրջ, թէ արդեօք նա պէտք է հեռանայ ընկերութեան ղեկավարի պաշտօնից։ Հարցւածների մեծամասնութիւնը կողմ է եղել Մասկի հեռանալուն, ինչի կապակցութեամբ նա խոստացել է լքել պաշտօնը համապատասխան իրաւայաջորդի ընտրութիւնից անմիջապէս յետոյ։ Գրում է Tert.am-ը:
«Ես կը հեռանամ գործադիր տնօրէնի պաշտոնից, հէնց որ գտնեմ ինչ-որ մէկին, որը բաւականաչափ յիմար կը լինի այս աշխատանքը ստանձնելու համար: Դրանից յետոյ ես պարզապէս կը ղեկավարեմ մշակման եւ սերւերների սպասարկման թիմերը»,- իր էջում գրել է Իլոն Մասկը։
Դեկտեմբերի 20-ին CNBC-ն յայտնել է, որ Մասկը սկսել է Twitter-ի նոր ղեկավար փնտրել դեռեւս վերոնշեալ հարցման հրապարակումից առաջ։ Մասկը ղեկավարում է ընկերութիւնը այս տարւայ հոկտեմբերի 28-ից. այս ընթացքում նրան յաջողւել է բարեփոխումներ նախաձեռնել Twitter-ում, ինչը առաջացրել է հարթակի լսարանի, հասարակական եւ քաղաքական գործիչների ոչ միանշանակ արձագանքը։

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։