Հա

Այլ

24/12/2022 - 12:40

Կայսերական պինգւինները գրեթէ կը վերանան մինչեւ 2100 թւականը

Անտարկտիդայի տեսակների երկու երրորդը, ներառեալ կայսերական պինգւինները, գտնւում են անհետացման սպառնալիքի տակ կամ մինչեւ 2100 թւականը պոպուլեացիայի կրճատման ռիսկի տակ։

«alikonline.ir» - Անտարկտիդայի տեսակների երկու երրորդը, ներառեալ կայսերական պինգւինները, գտնւում են անհետացման սպառնալիքի տակ կամ մինչեւ 2100 թւականը պոպուլեացիայի կրճատման ռիսկի տակ։ Տեղեկացնում է News.am-ը:

Ուսումնասիրութիւնը, որն իրենից ներկայացնում է միջազգային համագործակցութիւն 12 երկրների 28 հաստատութիւնների գիտնականների, բնապահպանների եւ քաղաքական գործիչների միջեւ, կայսերական պինգւիններին բնորոշել է որպէս անհետացման ամենամեծ ռիսկի տակ գտնւող անտարկտիկական տեսակ, որին յաջորդում են այլ ծովային թռչուններ եւ նեմատոդներ:

«Կանխատեսւում է, որ կայսերական պինգւինների գաղութների մինչեւ 80 տոկոսը գրեթէ կը վերանայ մինչեւ 2100 թւականը [պոպուլեացիայի աւելի քան 90 տոկոս անկում] ջերմոցային գազերի արտանետումների սովորական աճի պայմաններում»,- ասւում է հետազօտութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։