Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում` շէնքերից մէկի վրայ, յայտնւել է ֆրեսկա (որմնանկար)՝ նւիրւած յարձակւող Լիոնէլ Մեսսիին եւ Արգենտինայի հաւաքականի յաղթանակին` Կատարի 2022 թւականի Աշխարհի առաջնութիւնում։
«alikonline.ir» - Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում` շէնքերից մէկի վրայ, յայտնւել է ֆրեսկա (որմնանկար)՝ նւիրւած յարձակւող Լիոնէլ Մեսսիին եւ Արգենտինայի հաւաքականի յաղթանակին` Կատարի 2022 թւականի Աշխարհի առաջնութիւնում։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանօ Բագնասկոն։ Որմնանկարում պատկերւած է Մեսսին՝ գլխավերեւում Աշխարհի առաջնութեան գաւաթը: Արգենտինացի յարձակւողի կողքին են դարպասապահ Էմիլիանօ Մարտինէսը, յարձակւող Պաուլօ Դիբալան եւ կիսապաշտպան Ռոդրիգօ Դէ Պոլը։