Հա

Այլ

05/01/2023 - 10:20

Ինչո՞ւ են երեխաները Նոր տարուն այդքան սիրում քաղցր նւէրները

Երեխաների սենսորային աշխարհը սկզբունքորեն տարբերւում է մեծահասակներից. երեխաների բերանում մօտ 30000 համային ռեցեպտոր կայ, եւ 18 տարեկանին մօտ դրանցից մնում է միայն մէկ երրորդը։ Ընդ որում՝ փոքր երեխայի ռեցեպտորների մեծ մասը հակւած է քաղցր եւ իւղալի սննդին, քանի որ մայրական կաթը հարուստ է շաքարներով եւ ճարպերով։ Ուստի, վաֆլէ բաժակով առաջին պաղպաղակը կամ շոկոլադէ կոնֆետը որպէս ամանորեայ նւէր դառնում է ամենահզօր յոյզերի եւ տպաւորութիւնների աղբիւր, որոնք մեծահասակներն ի վիճակի չեն զգալ։

«alikonline.ir» - Երեխաների սենսորային աշխարհը սկզբունքօրէն տարբերւում է մեծահասակներից. երեխաների բերանում մօտ 30000 համային ռեցեպտոր (թարգմանաբար՝ ընկալիչներ) կայ, եւ 18 տարեկանին մօտ դրանցից մնում է միայն մէկ երրորդը։ Ընդ որում՝ փոքր երեխայի ռեցեպտորների մեծ մասը հակւած է քաղցր եւ իւղալի սննդին, քանի որ մայրական կաթը հարուստ է շաքարներով եւ ճարպերով։ Ուստի, վաֆլէ բաժակով առաջին պաղպաղակը կամ շոկոլադէ կոնֆետը որպէս ամանորեայ նւէր դառնում է ամենահզօր յոյզերի եւ տպաւորութիւնների աղբիւր, որոնք մեծահասակներն ի վիճակի չեն զգալ։ Այս մասին գրում է News.am-ը:

«Երեխաների քաղցրի հակումը շատ աւելին է, քան մեծահասակներինը, եւ այն չի նւազում մինչեւ ուշ դեռահասութիւն»,- բացատրել է Monell Chemical Senses Centre-ի գիտնական Ջուլի Մենելան։

Ընդ որում՝ երեխաներն աւելի զգայուն են դառնահամի նկատմամբ, քանի որ օրգանիզմը մերժում է դրանք՝ ասես պոտենցիալ թոյն։ Ուստի, երբ նրանք ծածուկ գարեջուր եւ այլ խմիչքներ են փորձել, չեն կարողացել հասկանալ, թէ ինչպէս են մեծահասակները կարողանում խմել այդ զզւելի բաները։ Նոյն պատճառով երեխաները տանել չեն կարողանում կանաչիները, որի մէջ դառնահամ են զգում։

Յատկանշական է, որ մեծանալուն եւ ռեցեպտորների պակասելուն զուգահեռ՝ մենք «համակերպւում» ենք այն մթերքների համին, որոնք մանուկ ժամանակ մեզ ուտելի չէին թւում։ Հետազօտութեան տւեալներով, որն անցկացւել է բրիտանական մթերքների արտադրող Butterkist ընկերութեան նախաձեռնութեամբ, սխտորը եւ սոխը կերակրատեսակներում սկսում են դուր գալ 20 տարեկանում, իսկ սպանախը, բադրիջանը եւ բուլղարական տաքդեղը՝ 21-ում։ «Մեծահասակ» ուտելիքի ցանկում են նաեւ կոռնիշոնը, լոբին, ծովաբողկը եւ միդիաները։

Կայ վարկած այն մասին, որ երեխաները ծնւում են սինեսթեզիայով՝ ընկալում, որի ժամանակ ցանկացած զգացողութիւն ձեռք է բերում յաւելեալ յատկանիշներ եւ դառնում է եռաչափ։ Այսինքն՝ փոքրիկ մարդը կարող է ոչ միայն զգալ համը, այլեւ «լսել» նրա ձայնը եւ «տեսնել» գոյնը։ Եթէ այդպէս է եւ մենք բոլորս մանուկ հասակում ունեցել ենք սինեսթեզիա, իսկ յետոյ կորցրել ենք այդ մագիան տարիների ընթացքում, զարմանալի չէ, որ երշիկով բուտերբրոդը, որ կերել ենք եօթերորդ դասարանում, յիշելու ենք ամբողջ կեանքում։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։