Հա

Այլ

16/01/2023 - 11:40

Ինչպէս փոխհատուցել նստակեաց աշխատանքի պատճառած վնասը

Նստակեաց աշխատանքի բացասական հետեւանքները կարելի է փոխհատուցել իւրաքանչիւր կէս ժամը մէկ հինգ րոպէ քայլելով։ Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազօտութիւնը հրապարակվել է Medicine & Science in Sports & Exercise-ում։

«alikonline.ir» - Նստակեաց աշխատանքի բացասական հետեւանքները կարելի է փոխհատուցել իւրաքանչիւր կէս ժամը մէկ հինգ րոպէ քայլելով։ Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազօտութիւնը հրապարակվել է Medicine & Science in Sports & Exercise-ում։ Գրում է News.am-ը:

Գիտնականները թեստաւորել են վարժութիւնների մի քանի տարբերակներ. մէկ կամ երկու րոպէ քայլել նստակեաց աշխատանքի իւրաքանչիւր 30 կամ 60 րոպէն մէկ։ Հետազօտութեանը մասնակցել է 11 մեծահասակ։ Մասնակիցները էրգոնոմիական աթոռին նստել են ութ ժամ՝ վեր կենալով միայն իրենց համար նախատեսւած ֆիզիկական բեռնւածութեան համար՝ քայլք վազքուղում կամ դէպի զուգարան։

Հետազօտողները հետեւել են իւրաքանչիւր մասնակցին եւ պարբերաբար չափել նրանց զարկերակային ճնշումը եւ արեան մէջ շաքարի մակարդակը։ Մասնակիցներին թոյլատրւել է աշխատել նոութբուքով, կարդալ եւ օգտւել հեռախօսից պարապմունքների ժամանակ։ Բոլոր մասնակիցները միանման սնունդ են ստացել։

Շարժումների օպտիմալ քանակութիւնը իւրաքանչիւր 30 րոպէն մէկ հինգ րոպէ քայլելն է եղել։ Այս միջամտութիւնը զգալիօրէն նւազեցրել է ինչպէս շաքարի մակարդակն արեան մէջ, այնպէս էլ իջեցրել է արեան ճնշումը (սնդիկի սեան 4-5 միլիմետրով)։ Բացի այդ, արեան մէջ շաքարի բարձրացումն առատ ուտելիքից յետոյ իջել է 58 տոկոսով՝ նստած վիճակի համեմատ, երբ վարժութիւններ չեն կատարւել։

Իւրաքանչիւր 60 րոպէն մէկ քայլքը (մէկ կամ հինգ րոպէ) որեւէ օգուտ չի բերել, իսկ իւրաքանչիւր կէս ժամը մէկ 1 րոպէ քայլելը չափաւոր նպաստաւոր ազդեցութիւն է ունեցել։ Իւրաքանչիւր կէս ժամը մէկ քայլելը յանգեցրել է յոգնածութեան զգալի նւազման եւ տրամադրութեան բարձրացման։ Քայլքի ռեժիմներից ոչ մէկը չի ազդել կոգնիտիւ ֆունկցիաների վրայ։

Գիտնականների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդիւնքները ցոյց են տալիս, որ անգամ ոչ մեծ զբօսանքը աշխատանքային օրւայ ընթացքում կարող է զգալիօրէն նւազեցնել սրտային եւ քրոնիկական այլ հիւանդութիւնների հաւանականութիւնը։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։