Հա

Այլ

18/01/2023 - 13:28

118 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

118-ամեայ ֆրանսուհի Լիւսիլ Ռանդոնը, որն աւելի յայտնի է որպէս քոյր Անդրէ, մահացել է երեքշաբթի օրը՝ յունւարի 17-ին, քնած ժամանակ: Նա մոլորակի ամենատարեց բնակչուհին էր։

«alikonline.ir»- 118-ամեայ ֆրանսուհի Լիւսիլ Ռանդոնը, որն աւելի յայտնի է որպէս քոյր Անդրէ, մահացել է երեքշաբթի օրը՝ յունւարի 17-ին, քնած ժամանակ: Նա մոլորակի ամենատարեց բնակչուհին էր։

Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին: «Շատ տխուր է, բայց նա ցանկանում էր վերամիաւորւել իր սիրելի եղբօր հետ: Նրա համար սա ազատութիւն է», - AFP գործակալութիւնը մէջբերում է տարեցների խնամքի կենտրոնի ներկայացուցչի խօսքը:

Հէնց այս կենտրոնում էր իր կեանքի վերջին տարիներին ապրում Ռանդոնը: Լիւսիլ Ռանդոնը ծնւել է 1904 թ. փետրւարի 11-ին Ֆրանսիայի հարաւում. նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմները, իսպանական գրիպի եւ COVID-19-ի համավարակները: Նա նոյնիսկ 2021 թ.-ին հիւանդացել է կորոնավիրուսով, բայց թեթեւ տարել հիւանդութիւնը՝ իր համար ապահովելով նաեւ կորոնավիրուսից ապաքինւած ամենատարեց մարդու ռեկորդը:

Վերջին տարիներին քոյր Անդրէն կուրացել էր եւ տեղաշարժւում Էր հաշմանդամի անվասայլակով։ Բայց մինչեւ 108 տարեկանը նա շարունակել է աշխատել վանքում։ Ռանդոնի մահից յետոյ Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին դարձել է Մարիա Բրանեաս Մորերան: Իսպանացի երկարակեացը ծնւել է 1907 թ. մարտի 4-ին. այժմ նա 115 տարեկան է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։