2022 թւականի յունւար-նոյեմբերին Հայաստանում նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ 13.1 տոկոսով աճել է օճառի արտադրութիւնը։
«alikonline.ir»- 2022 թւականի յունւար-նոյեմբերին Հայաստանում նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ 13.1 տոկոսով աճել է օճառի արտադրութիւնը։ Գրում է Panorama.am-ը:
Ինչպէս տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտէից, Հայաստանում նախորդ տարւայ 11 ամիսներին արտադրւել է 807.7 տոննա օճառ, իսկ 2021 թ-ի նոյն ժամանակահատւածում՝ 714.1 տոննա օճառ:
Վիճակագրութեան համաձայն՝ Հայաստանում 16.1%-ով աւելացել է նաեւ լւացող, մաքրող եւ օսլայող միջոցների արտադրութիւնը: Մասնաւորապէս, 2022թ-ի յունւար նոյեմբերին հանրապետութիւնում արտադրւել է 6 821.0 տոննա լւացող, մաքրող եւ օսլայող միջոցներ, իսկ 2021թ-ի նոյն ժամանակահատւածում՝ 5 876.2 տոննա: