Հա

Այլ

29/01/2023 - 10:00

Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտէզ են կազմել, որի վրայ 3,3 միլիարդ օբիեկտ կայ

Նոր DECaPS2 նախագծի շնորհիւ աստղագէտները սկսել են շատ աւելին իմանալ Ծիր Կաթին գալակտիկայի մասին: Գիտնականները հրապարակել են աստղերի նոր կատալոգ, որը նկարագրում է աննախադէպ թւով՝ 3,32 միլիարդ օբիեկտ: Սա աստղային կատալոգներից ամենամեծն է (թէեւ նկարագրում է տիեզերքում թաքնւած օբիեկտների մի փոքր մասը միայն): 

«alikonline.ir» - Նոր DECaPS2 նախագծի շնորհիւ աստղագէտները սկսել են շատ աւելին իմանալ Ծիր Կաթին գալակտիկայի մասին: Գիտնականները հրապարակել են աստղերի նոր կատալոգ, որը նկարագրում է աննախադէպ թւով՝ 3,32 միլիարդ օբիեկտ: Սա աստղային կատալոգներից ամենամեծն է (թէեւ նկարագրում է տիեզերքում թաքնւած օբիեկտների մի փոքր մասը միայն): Այս մասին գրում է News.am-ը:

Այս նախագծի շրջանակում օգտագործւում է Dark Energy Camera տեսախցիկը (DECam)։ Այն 520 մեգապիքսելանոց տեսախցիկ է, որը տեղադրւած է Չիլիի Սերրօ Տոլոլօ միջամերիկեան աստղադիտարանի Վիկտոր Բլանկոյի անւան 4 մետրանոց աստղադիտակի վրայ։

Ինչպէս տեղեկացնում է Universetoday.com-ը, ի սկզբանէ, այս տեսախցիկը ստեղծւել է յատուկ Dark Energy Survey նախագծի համար, որն աւարտւել է 2019թ․: Զուգահեռաբար տեսախցիկը յարմարեցւել է նոր նախագծի համար, իսկ DECaPS2-ի առաջին տւեալները հրապարակւել են դեռ 2017թ․։ Վերջին թարմացումն ընդգրկում է երկնքի 6,5%-ը եւ 130° (որը 13,000-ով աւելի է, քան լիալուսինը):

Ըստ նոր ուսումնասիրութեան ղեկավար Էնդրու Սաիջարիի՝ DECaPS2-ի յաջողութիւնը ոչ թէ նախագծի երկար տեւողութիւնն է, այլ գալակտիկական հարթութիւնում տեղակայւած աստղային խիտ հատւածներն ուսումնասիրելու բարդ խնդիրը լուծելը:

Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականներն աստղադիտակն ուղղել են դէպի աստղերի շատ բարձր խտութեամբ երկնքի մի հատւած եւ ուշադիր առանձնացրել լոյսի աղբիւրները միմեանցից, որոնք իրենց մեծ քանակի պատճառով բառացիօրէն ասես իրար վրայ դասաւորւած լինեն։

DECam տեսախցիկը իդեալական գործիք է դարձել այս գալակտիկայի ամենախիտ բնակեցւած շրջաններն ուսումնասիրելու համար: Այն գործում է ինֆրակարմիր սպեկտրի մերձակայ տիրոյթում, ինչի շնորհիւ կարողանում է «տեսնել» փոշու ու գազի ամպերի միջով, որոնք կլանում են տեսանելի լոյսը։

Կայքը նշում է, որ ստացւած տւեալները համակցելով Pan-STARRS 1 աստղադիտարանի կողմից արւած պատկերների հետ՝ կարելի է պատրաստել Ծիր Կաթինի սկաւառակի եռաչափ քարտէզ։ Աստղերի ու միջաստղային տարածութեան կառուցւածքի ու դասաւորութեան մասին տւեալներ նախկինում հասանելի չեն եղել։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։