Հա

Այլ

01/02/2023 - 12:30

Perseverance-ը Մարսի հողանմուշով 10-րդ տարան է նետել նախատեսւած վայր եւ աւարտել Մարսի վրայ առաջին պահոցի ստեղծման աշխատանքները

NASA-ի Perseverance մարսագնացը Մարսի մակերեսին է թողել իր տասներորդ տիտանէ տարան, որը պարունակում է Մարսի հողից վերցւած նմուշներ։ Սրանով Մարսի վրայ այս մոլորակի նմուշների պահոցի կառուցման աշխատանքը համարւում է աւարտւած, ինչի համար մարսագնացից պահանջւել է վեց շաբաթ:

«alikonline.ir» - NASA-ի Perseverance մարսագնացը Մարսի մակերեսին է թողել իր տասներորդ տիտանէ տարան, որը պարունակում է Մարսի հողից վերցւած նմուշներ։ Սրանով Մարսի վրայ այս մոլորակի նմուշների պահոցի կառուցման աշխատանքը համարւում է աւարտւած, ինչի համար մարսագնացից պահանջւել է վեց շաբաթ, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է NASA-ն:

Perseverance-ը, որը Մարսի վրայ վայրէջք է կատարել 2021թ․ փետրւարի 18-30-ին, ուսումնասիրում է կարմիր մոլորակի աստղակենսաբանական հնագոյն միջավայրը, դրա մակերեւոյթի երկրաբանական գործընթացներն ու դրանց պատմութիւնը։ Ենթադրւում է, որ Perseverance-ի հաւաքած տւեալները կօգնեն գնահատել, թէ արդեօք մոլորակը նախկինում պիտանի է եղել կեանքի համար, բնակեցւած է եղել, թէ ոչ։ Հէնց այս առաջադրանքների շրջանակում Perseverance-ն իր երթուղու երկայնքով մոլորակի մակերեսին է թողնում Մարսի հողի նմուշներով լցւած տարաներ, որպէսզի ապագայ առաքելութեան ժամանակ դրանք բերւեն Երկիր եւ ուսումնասիրւեն։

Տիտանէ տարաները միմեանցից 5-15 մետր հեռաւորութեան վրայ են թողնւել, որպէսզի հնարաւոր լինի դրանց անւտանգ հեռացումը: Առաքելութեան թիմը քարտէզագրել է պահոցը, որպէսզի նմուշները հնարաւոր լինի գտնել նոյնիսկ, եթէ դրանք փոշու տակ ծածկւած լինեն։ Ընդորում՝ իւրաքանչիւր տարայ իր անունն ունի, օրինակ՝ Malay, Roubion, Mageik, Skyland եւ այլն։

Պահոցը գտնւում է հարթ մակերեսի վրայ՝ «Երեք պատառաքաղներ» կոչւող հնագոյն գետի դելտայի հիմքում: NASA-ն յուսով է, որ նմուշները կօգնեն հասկանալ երկրաբանական գործընթացները, որոնք տեղի են ունեցել Ջեզերօ խառնարանում դրա ձեւաւորումից անմիջապէս յետոյ՝ գրեթէ 4 միլիարդ տարի առաջ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ տիեզերական գործակալութիւնը յայտարարել էր Մարսից վերցւած հողի նմուշների ընդունման եւ պահպանման կէտ բացելու մտադրութեան մասին։ Օբիեկտը տեղակայւելու է Տեխաս նահանգի Հիւսթոն քաղաքի Ջոնսոն տիեզերական կենտրոնում, որը մասնագիտացած է այլ մոլորակներից բերւած նմուշների մշակման եւ պահպանման մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։