Ամերիկեան Colossal Biosciences ընկերութիւնը յայտարարել է Դոդօ թռչնի յարութեան նախագծի մեկնարկի մասին:
Ընկերութիւնում նախատեսում են գտնել Դոդոյի ամենամտերիմ ազգականին եւ ԴՆԹ-ի խմբագրման օգնութեամբ նրանից թռչուն պատրաստել։ Դոդոյի համար ամենամօտ ազգականը նիկոբարեան աղաւնիներն են։
«alikonline.ir» - Ամերիկեան Colossal Biosciences ընկերութիւնը յայտարարել է Դոդօ թռչնի յարութեան նախագծի մեկնարկի մասին, ըստ News.am-ի՝ հաղորդում է Colossal Biosciences-ի պաշտօնական կայքը:
Ընկերութիւնում նախատեսում են գտնել Դոդոյի ամենամտերիմ ազգականին եւ ԴՆԹ-ի խմբագրման օգնութեամբ նրանից թռչուն պատրաստել։ Դոդոյի համար ամենամօտ ազգականը նիկոբարեան աղաւնիներն են։
Նախկինում դոդոները ապրում էին Հնդկական ովկիանոսի Մաւրիկիոս կղզում, մինչեւ աւելի քան երեք դար առաջ դրանք ոչնչացւեցին մարդու կողմից: Թռչունները կշռում էին մինչեւ 20 կգ եւ չէին կարողանում թռչել, ինչը նրանց հեշտ որս էր դարձնում կղզու կողքով նաւարկող մարդկանց համար: Բացի այդ, թռչունները բոլորովին չէին վախենում մարդկանցից, ինչը նոյնպէս նպաստել է նրանց անհետացմանը:
Ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ Դոդոյի յարութիւնը կը դառնայ կենդանի աշխարհի հանդէպ բոլորովին նոր, հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ: Գիտնականները նաեւ զբաղւում են մամոնտի եւ թասմանեան վագրի յարութեամբ։