Վաճառքի է հանւել Shelby 427 Cobra 1966 իւրօրինակ դասական սպորտային մեքենան:
«alikonline.ir» - Վաճառքի է հանւել Shelby 427 Cobra 1966 իւրօրինակ դասական սպորտային մեքենան, ըստ News.am-ի՝ գրում է Motor-ը։
Cobra-ներն աւանդաբար գնահատւում են ամերիկեան մեքենաների սիրահարների կողմից, սակայն ԱՄՆ-ում վաճառւող Shelby 427 Cobra-ն նոյնպէս պատմական արժէք ունի:
1966 թւականին արտադրւած Shelby 427 Cobra-ն արտադրւած 998 մեքենաներից մէկն է եւ մէկը պարոյրաձեւ զսպանակներով 343 Cobra 427-ներից:
Մեքենան ունեցել է մի քանի սեփականատէր, մասնակցել է ամերիկեան Laguna Seca Raceway-ի, Road America-ի եւ Watkins Glen-ի խորհրդանշական ուղու մրցավազքերին, գոյնը փոխւել է եւ վթարի է ենթարկւել: Shelby 427 Cobra-ն ունեցել է գործարանային սեւ գոյն, այնուհետեւ այն ներկել են կարմիր, եւ վերջում մեքենան դարձել է մուգ կապոյտ է՝ սպիտակ գծերով։
Այս գունաւորումն ընտրել է սպորտային մեքենայի նախավերջին սեփականատէրը՝ Ford-ի նախագահ Ջիմ Ֆարլին, ով նման կերպ յարգանքի տուրք է մատուցել իր 289 Cobra-ին։ Ֆարլին այս մեքենան վաճառել է Guns N' Roses ռոք խմբի մենակատար Էքսլ Ռոուզին։