Հա

Այլ

13/02/2023 - 10:25

ՄԱԿ-ը յայտարարել է Սիրիա մարդասիրական օգնութեան առաքման դժւարութիւնների մասին

ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Սիրիայի պատերազմից տուժած շրջաններին այդքան անհրաժեշտ օգնութիւն չմատակարարելը, միաժամանակ զգուշացնելով, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիւը կարող է առնւազն կրկնապատկւել:

«alikonline.ir» - ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Սիրիայի պատերազմից տուժած շրջաններին այդքան անհրաժեշտ օգնութիւն չմատակարարելը, միաժամանակ զգուշացնելով, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիւը կարող է առնւազն կրկնապատկւել:

ՄԱԿ-ի շարասիւնը, որը օգնութիւն է մատակարարել Սիրիայի հիւսիս-արեւմուտք, ժամանել է Թուրքիայի տարածքով, սակայն գործակալութեան ղեկավար Մարտին Գրիֆիթսը ասել է, որ միլիոնաւոր մարդկանց, որոնց տները աւերւել են, շատ աւելին է պէտք:

«Առայժմ մենք յուսախաբ ենք արել Սիրիայի հիւսիս-արեւմուտքում գտնւող ժողովրդին: Նրանք իրաւամբ իրենց լքւած են զգում՝ փնտրելով միջազգային օգնութիւն, որը դեռեւս պէտք է հասնի»,- գրել է Գրիֆիթսն իր թւիթերեան միկրոբլոգում․ «Իմ պարտքն է եւ մեր պարտականութիւնն է հնարաւորինս արագ շտկել սա»:

ՄԱԿ-ի տասը բեռնատարներից բաղկացած շարասիւնը հատել է Սիրիայի հիւսիս-արեւմուտքում գտնւող Բաբ ալ-Հաւա սահմանային անցակէտը` մատակարարելով ապաստարաններ, ծածկոցներ, պարաններ, պտուտակներ եւ մեխեր, ինչպէս նաեւ վերմակներ, ներքնակներ եւ գորգեր, ըստ AFP-ի թղթակցի:

Տասնեակ հազարաւոր փրկարարներ ցրտաշունչ եղանակին շարունակում են «սանրել» աւերւած թաղամասերը՝ աւելացնելով միլիոնաւոր մարդկանց տառապանքը, ովքեր այժմ օգնութեան կարիք ունեն:

Թուրքիայում երկրաշարժից յետոյ զոհերին թալանելու կամ խաբելու փորձի համար տասնեակ մարդիկ են ձերբակալւել, հաղորդում են լրատւամիջոցները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։