Նիւ Եօրքի համալսարանի նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդիկ ընդամէնը մի քանի վայրկեան լսելուց յետոյ կարող են պարզել, թէ դուր է գալիս արդեօք իրենց երգը:
«alikonline.ir» - Նիւ Եօրքի համալսարանի նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդիկ ընդամէնը մի քանի վայրկեան լսելուց յետոյ կարող են պարզել, թէ դուր է գալիս արդեօք իրենց երգը, ըստ 168.am-ի՝ գրում է UPI-ն:
Հետազօտողները խնդրել են մասնակիցներին աւելի քան 250 երգ լսել, ինչպէս նաեւ 5, 10 կամ 15 վայրկեան տեւողութեամբ հոլովակներ։ Նրանք պարզել են, որ հոլովակի երկարութիւնը չի ազդում մարդու նախասիրութիւնների վրայ։
Հետազօտութեանը մասնակցել են 650 համալսարանականներ եւ Նիւ Եօրքի բնակիչներ:
«Ակուստիկ յատկութիւնները կտրուկ փոխւում են, երբ դուք նւագում էք ցանկացած երգ, բայց դա կարծես թէ այնքան էլ կարեւոր չէ ունկնդիրների համար»,- ասում է Նիւ Եօրքի համալսարանի գիտնական, հետազօտութեան աւագ հեղինակ Պասկալ Ուոլիշը:
Երաժշտական նախասիրութիւնները նաեւ չեն ազդել երգը հաւանելու կամ չհաւանելու մասնակիցների ունակութեան վրայ:
Երաժշտութեան ժանրերը վերջին 80 տարիների ընթացքում ներառել են հանրաճանաչ երգեր Billboard-ի երաժշտական չարթերում, ինչպէս նաեւ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դասականը, քանթրին, ջազը, հիփ-հոփը, ռոքը, էլեկտրոնիկան եւ R&B/soul-ը:
«Այս յայտնագործութիւնը կարող է լայն ազդեցութիւն ունենալ մեր ըմբռնման համար, թէ երգերի որ յատկութիւններն են առաջացնում ունկնդիրների մօտ որոշակի զգացմունքներ: Այն, որ մի փոքրիկ հատւած բաւական է մեզ ասելու՝ դա մեզ դուր է գալիս, թէ ոչ, յուշում է, որ մենք աւելի շատ արձագանգում ենք այն ընդհանուր մթնոլորտին, որն առաջացնում է երգը մեր մէջ, այլ ոչ թէ դրա երաժշտական նոտաներին որպէս այդպիսին»,- նշել է գիտնականը։