Հա

Այլ

13/02/2023 - 13:00

Արեգակի վրայ խոշոր բռնկում է տեղի ունեցել, որի պատճառով ռադիոկապն անջատւել է Երկրի որոշ մասերում․ NASA-ն ֆիքսել է բռնկման պահը

Արեգակի վրայ խոշոր բռնկում է տեղի ունեցել, որը յանգեցրել է ռադիոկապի անջատման Երկրի որոշ մասերում։ Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Space.com-ը, այս բռնկումը նաեւ հիմք է ստեղծել հետագայ բռնկումների համար:

«alikonline.ir» - Արեգակի վրայ խոշոր բռնկում է տեղի ունեցել, որը յանգեցրել է ռադիոկապի անջատման Երկրի որոշ մասերում։ Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Space.com-ը, այս բռնկումը նաեւ հիմք է ստեղծել հետագայ բռնկումների համար:

Ըստ ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի՝ արեւային հսկայական բռնկումը, որը գրանցւել է որպէս X1.1 դասի հզօր իրադարձութիւն, իր գագաթնակէտին է հասել շաբաթ արեւելեան ստանդարտ ժամանակով ժամը 10:48 (Երեւանի ժամանակով 07։48): Այն առաջացել է Արեգակի մի հատւածում, որը կոչւում է Ակտիւ շրջան 3217։ Բռնկման հետեւանքով Հարաւային Ամերիկայում ռադիոկապը ժամանակաւորապէս անջատեել է:

NASA-ի Solar Dynamics Observatory-ն ֆիքսել է արեգակնային բռնկման պահը։

«Այս տարածաշրջանից աւելի շատ բռնկումներ են սպասւում, քանի որ այն շարժւում է արեւի երկայնքով՝ երբեմն առաջացնելով բարձր յաճախականութեան (3-30 ՄՀց) հաղորդակցութեան վատացում»,- ասւում է ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տարածած յայտարարութիւնում։

Արեգակնային բռնկումները լիցքաւորւած մասնիկների զանգւածային ժայթքումներ են արեգակի վրայ եւ ունենում են տարբեր ինտենսիւութիւն։ Փոքր՝ A դասի եւ C դասի բռնկումները ցոյց են տալիս համեմատաբար աննշան իրադարձութիւններ, մինչդեռ M դասի ուժեղ բռնկումները կարող են ուժեղացնել բեւեռափայլերը, որոնք տեսնում ենք Երկրի վրայ: X-class-ը արեգակնային բռնկումների ամենաուժեղ տեսակն է: Երբեւէ գրանցւած ամենաուժեղ X դասի բռնկումը տեղի է ունեցել 2003թ․ եւ գրանցւել է որպէս X28 բռնկում։ Այն նոյնիսկ բաւական ծանրաբեռնել է այն չափող ԱՄՆ տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տւիչները:

Արեգակնային ինտենսիւ բռնկումները կարող են նաեւ հսկայական քանակութեամբ արեւային նիւթ արտանետել, ինչը գիտնականներն անւանում են պսակային զանգւածի արտանետում։ Բռնկումների ժամանակ կարող են արեւի պլազմայի հսկայական ամպեր դուրս թռչել մինչեւ 1 միլիոն մղոն/ժ արագութեամբ: Երկրի կողմն ուղղւած լինելու դէպքում ամենաուժեղ արեւային բռնկումները եւ պսակային զանգւածի արտանետումները կարող են լրջօրէն խոչընդոտել կապի համակարգերի, էլեկտրակայանների աշխատանքը եւ նոյնիսկ վտանգ ներկայացնել տիեզերքում գտնւող տիեզերագնացների եւ արբանեակների համար:

Ըստ Spaceweather.com-ի, որը հետեւում է տիեզերական եղանակային իրադարձութիւններին, այս բռնկման հետեւանքով պսակային զանգւածի արտանետում տեղի չի ունեցել։ Փոխարէնը պսակային զանգւածի արտանետում է տեղի ունեցել մէկ այլ բռնկման հետեւանքով, որը տեղի է ունեցել Արեգակի հիւսիսային կիսագնդում։ Այդ արտանետման ազդեցութիւնը Երկիր կը հասնի փետրւարի 14-ին եւ կարող է յանգեցնել աւելի ինտենսիւ բեւեռափայլերի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։