Հա

Այլ

19/02/2023 - 10:20

Ջէֆ Բեզոսի 500 միլիոն դոլար արժողութեամբ սուպերզբօսանաւը դուրս է եկել բաց ովկիանոս

Միլիարդատէր Ջէֆ Բեզոսի 127 մետրանոց առագաստանաւային սուպերզբօսանաւն այս շաբաթ դուրս է եկել բաց ովկիանոս:

«alikonline.ir» - Միլիարդատէր Ջէֆ Բեզոսի 127 մետրանոց առագաստանաւային սուպերզբօսանաւն այս շաբաթ դուրս է եկել բաց ովկիանոս, ըստ News.am գրում է Jalopnik-ը։

Զբօսանաւեր պատրաստող Oceanco-ի աշխատակիցները 500 միլիոն դոլար արժողութեամբ առագաստանաւն անւանել են իր ներքին սերիական անունով՝ Y721, երկար տարիների զարգացման եւ արտադրութեան գործընթացում: Այժմ նաւը կարող է կոչւել այն անունով, որը նրան տւել է սեփականատէրը՝ Koru։ Koru-ն խորհրդանշում է մաորի, որն իրենից ներկայացնում է պտերի բացւող ճիւղի պարոյր:

Koru-ն դարձել է աշխարհի ամենամեծ առագաստանաւը։ Այժմ այն փորձարկում է անցնում բաց ծովում, որը համարւում է առաքումից առաջ վերջին փուլերից մէկը։ Մեծ նաւակների էնտուզիաստ Dutch Yachting YouTube-ալիքն այս շաբաթւայ սկզբին հրապարակել է փորձնական տեսանիւթ:

Բեզոսի սուպերզբօսանաւը բաւականին «մութ» անցեալ ունի՝ Oceanco-ն Ռոտերդամի պատմական կամուրջը ապամոնտաժելու թոյլտւութիւն է խնդրել կառավարութիւնից, որպէսզի զբօսանաւը բաց ջուր հանի: Ռոտերդամի քաղաքային խորհուրդը նախկինում խոստացել էր երբեք թոյլ չտալ նորից ապամոնտաժել Կոնինգսհաւենբրուգ կամուրջը, որը շատ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գնդակոծութիւնից, սակայն կարողացել է ողջ մնալ: Այն դարձել է ներխուժող ուժերին տեղական դիմադրութեան խորհրդանիշ:

Երբ լուր է տարածւել, որ կամուրջը կարող է ապամոնտաժւել, զայրացած հոլանդացիները խոստացել են ձւեր նետել զբօսանաւի վրայ, երբ այն անցնի քաղաքով։ Սակայն Ռոտերդամի քաղաքային խորհուրդը մերժել է Oceanco-ի միջնորդութիւնը, եւ նաւը վաղ առաւօտեան առանց կայմերի տեղափոխւել է այլ նաւահանգիստ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։