Հա

Այլ

22/02/2023 - 12:10

Hubble-ը Օրիոնի միգամածութիւնում 2 երիտասարդ աստղ է ֆիքսել, որոնք անընդհատ փոխակերպւում են

Hubble տիեզերական աստղադիտակը, որը ԱՄՆ Ազգային աւիացիայի եւ տիեզերական գործակալութեան (NASA) եւ Եւրոպական տիեզերական գործակալութեան (ESA) համատեղ նախագիծն է, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է տպաւորիչ լուսանկարներ անել տիեզերքի տարբեր օբիեկտներից: Այս անգամ աստղադիտակի տեսադաշտում են յայտնւել Օրիոնի միգամածութիւնից երկու պայծառ երիտասարդ աստղեր, որոնք շարունակ փոխակերպւում են։

«alikonline.ir» - Hubble տիեզերական աստղադիտակը, որը ԱՄՆ Ազգային աւիացիայի եւ տիեզերական գործակալութեան (NASA) եւ Եւրոպական տիեզերական գործակալութեան (ESA) համատեղ նախագիծն է, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է տպաւորիչ լուսանկարներ անել տիեզերքի տարբեր օբիեկտներից: Այս անգամ աստղադիտակի տեսադաշտում են յայտնւել Օրիոնի միգամածութիւնից երկու պայծառ երիտասարդ աստղեր, որոնք շարունակ փոխակերպւում են։

Ըստ News.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Space.com-ը, ներկայացւած լուսանկարի կենտրոնական մասում Օրիոնի միգամածութեան V372 վառ աստղն է, որը պատկանում է կապոյտ գերհսկաների դասին եւ Օրիոն փոփոխական աստղերին։ Սրանք անկանոն փոփոխւող աստղերի տեսակ են, որոնք կապւած են ցրւած միգամածութիւնների հետ։ Երկրորդ աստղը կարելի է տեսնել պատկերի վերին ձախ մասում:

Երկու աստղերն էլ գտնւում են Օրիոնի միգամածութիւնում Երկրից մօտ 1450 լուսատարի հեռաւորութեան վրայ։ Այս երիտասարդ աստղերն անցնում են շարունակական վերափոխման շրջան, որն արտայայտւում է նրանց պայծառութեան անկանոն փոփոխութեամբ։

Տիեզերքի այս հատւածը մանրամասն ուսումնասիրել հնարաւոր է եղել շնորհիւ Hubble-ի գործիքակազմում ներառւած գործիքների՝ տեսանելի եւ ինֆրակարմիր տիրոյթներում աշխատելու հնարաւորութեան։

Ներկայացւած պատկերը ստացւել է Hubble-ի երկու գործիքների կիրառման միջոցով։ Խօսքը Advanced Camera for Surveys կոչւող գործիքի մասին է, որը նախատեսւած է տիեզերքի հեռաւոր անկիւններում գալակտիկաների եւ գալակտիկաների կլաստերների որոնման համար։ Միւս գործիքը Wide Field Camera 3-ն է, որն աշխատում է ուլտրամանուշակագոյն եւ տեսանելի տիրոյթներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։