Հա

Այլ

27/02/2023 - 12:00

Nokia-ն 60 տարւայ մէջ առաջին անգամ փոխել է իր լոգոտիպը

Ֆիննական Nokia ընկերութիւնը 60 տարւայ մէջ առաջին անգամ կը փոխի իր լոգոտիպը։ Դա պայմանաւորւած է ընկերութեան բիզնես ռազմավարութեան փոփոխութեամբ եւ սմարթֆոնների հետ ասոցացումից ազատւելու ցանկութեամբ։

«alikonline.ir» - Ֆիննական Nokia ընկերութիւնը 60 տարւայ մէջ առաջին անգամ կը փոխի իր լոգոտիպը։ Դա պայմանաւորւած է ընկերութեան բիզնես ռազմավարութեան փոփոխութեամբ եւ սմարթֆոնների հետ ասոցացումից ազատւելու ցանկութեամբ։ Այս մասին Reuters-ին յայտնել է ընկերութեան տնօրէն Պեկկա Լունդմարկը: Գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով՝ մարդկանց մեծամասնութիւնը իրենց ապրանքանիշը դեռեւս կապում է բջջային հեռախօսների հետ, չնայած որ բիզնեսը վաճառւել է մօտ մէկ տասնամեակ առաջ: Ուստի, վերափոխումը նպատակ ունի սպառողներին յիշեցնել ընկերութեան նոր ռազմավարութեան մասին:

«Ներկայումս մենք բիզնես տեխնոլոգիաների ընկերութիւն ենք»,- ընդգծել է տնօրէնը։

Ընկերութեան ղեկավարութիւնը կարծում է, որ իրենք յաջողութեամբ աւարտել են բիզնես գործընթացների վերագործարկումը, այժմ Nokia-ն մտադիր է արագացնել դրանք եւ ընդլայնել իրենց գործունէութիւնը համաշխարհային առաջատարի հասնելու համար։

Ընկերութեան նոր պատկերանշանը խորհրդանշում է կենսունակ, դինամիկ եւ ժամանակակից Nokia-ն՝ ցուցադրելով դրա արժէքներն ու նպատակները։ Այն նախագծւել է որպէս համագործակցութեան խորհրդանիշ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։