Հա

Այլ

04/03/2023 - 12:40

Հայաստանի ժայռոտ սարահարթերը հետազօտողների համար մէկ ամիս կը ծառայեն որպէս Մարս մոլորակ

«Հայաստանը նոր Մարս»,- ըստ Panorama.am-ի՝ գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այս տարւայ գարնանը Հայաստան կը ժամանեն բամաթիւ հետազօտողներ։

«alikonline.ir» - «Հայաստանը նոր Մարս»,- ըստ Panorama.am-ի՝ գրում է միջազգային մամուլն  ու մանրամասնում, որ այս տարւայ գարնանը Հայաստան կը ժամանեն բամաթիւ հետազօտողներ։

Հայաստանը կը հիւրընկալի Աւստրիական տիեզերական ֆորումի (OeWF ) յաջորդ Մարսի անալոգային մոդելաւորումը։

«Սա մեր 14-րդ մոդելաւորումն է», - մամուլի ասուլիսում ասել է OeWF-ի տնօրէն Գերնոտ Գրեոմէրը։

Ըստ նրա, նման առաքելութիւնները օգնում են փորձարկել նիւթերը, վերլուծել համակարգի թերութիւնները եւ գտնել լուծումներ:

«Ընթացքում յայտնաբերւած իւրաքանչիւր վրիպակ նշանակում է մէկով պակաս խոցելիութիւն տիեզերքում, որը կարող է վտանգաւոր լինել կեանքի համար: Հայաստանում մարզումները տեղի են ունենալու ժայռոտ բարձր սարահարթում։ Հայաստանը Կարմիր մոլորակի երկրաբանական երկւորեակն է»,- ասել է Գրեոմէրը:

Նրա խօսքով, մէկ ամիս շարունակ Հայաստանը կը լինի Մարսի հետազօտութեան կենտրոնը։

Գերնոտ Գրեոմերն ակնկալում է՝ աւելի քան 250 միջազգային հետազօտողներ գիտական աջակցութիւն կը ցուցաբերեն առաքելութեանը:

«Որքան ես գիտեմ, դա կը լինի տարւայ ամենամեծ եւ ամենաբարդ Մարսի սիմուլեացիան»,- ասել է 48-ամեայ մասնագէտը։

ՀՀ նորամուծութեան եւ ձեռներէցութեան ազգային կենտրոնի տնօրէն Հայկ Մարգարեանը գոհ է, որ OeWF-ն ընտրել է փոքր երկիրը որպէս առաքելութեան վայր:

«Հայաստանը տիեզերական հին աւանդոյթներ ունի։ Այստեղ մշակւել է խորհրդային տիեզերական տեխնոլոգիաների մէկ երրորդը»,- Վիեննայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մարգարեանն ու համոզմունք յայտնել, որ Հայաստանի արդիւնաբերական եւ կրթական ոլորտները կը շահեն Մարսի սիմուլեացիայից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։