Անտարկտիդայի շուրջը սառցաշերտը կրճատւել է՝ հասնելով 44 տարւայ ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի:
«alikonline.ir» - Անտարկտիդայի շուրջը սառցաշերտը կրճատւել է՝ հասնելով 44 տարւայ ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի, ըստ News.am-ի՝ յայտնում է The Guardian-ը:
Արբանեակային տւեալների համաձայն՝ մայրցամաքի շուրջը սառոյցների հալւելը շարունակւում է, եւ «մինչ փետրւարի 25-ը դրա մակերեւոյթը կրճատւել է մինչեւ նոր ռեկորդային ցածր մակարդակ՝ 1,79 միլիոն քառակուսի կիլոմետր»,- ասւում է յօդւածում։ Այսպիսով, նախորդ ռեկորդը գերազանցւել է 136000 քառակուսի կիլոմետրով, որը երկու անգամ մեծ է Թասմանիա կղզուց։
Փորձագէտ Ուիլ Հոբսի խօսքով՝ Թասմանիայի աւստրալական համալսարանից, «մենք տեսնում ենք, որ սառոյցը քչացել է»։ Սա շրջաբեւեռ իրադարձութիւն է»,- ասել է նա։
Հրատարակութիւնը յիշեցնում է, որ Անտարկտիդայի տարածաշրջանում է գտնւում Թուէյթս սառցադաշտը, որը յայտնի է որպէս «ահեղ դատաստանի սառցադաշտ», եւ որի հալւելու դէպքում համաշխարհային ծովի մակարդակը կարող է բարձրանալ կէս մետրով։ «Անտարկտիդան կարող է հեռու թւալ, բայց դրա շուրջ փոփոխութիւնները կարող են ազդել գլոբալ կլիմայի վրայ»,- ասում է Աւստրալիայի Մոնաշ համալսարանի կլիմայագէտ Արիան Պուրիչը: