Հա

Այլ

13/03/2023 - 08:51

NASA-ն մտավախութիւն ունի, որ 2046 թւականին, Վալենտինի օրը աստերոիդը կը հարւածի Երկրին

Ըստ ՆԱՍԱ-ի տւեալների  2023 DW աստերոիդը, որի տրամագիծը 49.3 մետր է, 23 տարի անց փետրւարի 14-ին կարող է բախւել Երկրին։ Կանխատեսմանն ըստ Tert.am-ի անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

«alikonline.ir»- Ըստ ՆԱՍԱ-ի տւեալների  2023 DW աստերոիդը, որի տրամագիծը 49.3 մետր է, 23 տարի անց փետրւարի 14-ին կարող է բախւել Երկրին։ Կանխատեսմանն ըստ Tert.am-ի անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Ըստ հաշւարկների՝ աստերոիդը կթռչի Երկրից 1.8 մլն կմ հեռաւորութեան վրայ, սակայն հաշւարկներում սխալ կայ, ուստի բախման հաւանականութիւն կայ։ Հաշւի առնելով երկնային մարմնի չափսերը, հնարաւոր հարւածը չի յանգեցնի Երկրի վրայ կեանքի մահւան, սակայն այն կը պահանջի մեծ տարածքից զգալի թւով մարդկանց տարհանում:

Գիտնականները շարունակում են ճշգրտել տիեզերական օբիեկտի յետագծի տւեալները: Այս պահին սա միակ յայտնի աստերոիդն է, որը կարող է բախւել Երկրին։ ՆԱՍԱ-ում նման արդիւնքի հաւանականութիւնը գնահատւում է 1-ը 560-ից, իսկ Եւրոպական տիեզերական գործակալութիւնում՝ 1-ը 625-ից:

Վտանգաւոր օբիեկտը Արեգակի շուրջը շարժւում է 25 կմ/վ արագութեամբ ուղեծրով, այն ներկայումս գտնւում է Երկրից 18 միլիոն կմ հեռաւորութեան վրայ: 2046-2054 թւականներին կանխատեսւում է աստերոիդի տասը վտանգաւոր մօտեցում մեր մոլորակին։ Բացի այդ, հնարաւոր բախման դէպքում ՆԱՍԱ-ն ունի հարւածային զոնդերի ծրագիր, որը կարող է փոխել աստերոիդի յետագիծը։
 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։