Հա

Այլ

18/03/2023 - 09:12

Սաուդական Արաբիայի առեղծւածային կառոյցների մասին մանրամասներ են բացայայտւել

Արեւմտեան Աւստրալիայի համալսարանի գիտնականները նոր մանրամասներ են բացայայտել հնագոյն մուստատիլների՝ ուշ նեոլիթեան շրջանի առեղծւածային քարէ յուշարձանների մասին: Այս մասին հաղորդւում է PLOS ONE ամսագրում հրապարակւած յօդւածում։

«alikonline.ir»- Արեւմտեան Աւստրալիայի համալսարանի գիտնականները նոր մանրամասներ են բացայայտել հնագոյն մուստատիլների՝ ուշ նեոլիթեան շրջանի առեղծւածային քարէ յուշարձանների մասին: Այս մասին հաղորդւում է PLOS ONE ամսագրում հրապարակւած յօդւածում։ Գրում է Tert.am-ը:

Մուստատիլները, որոնց տարիքը հասնում է 7000 տարւայ, ուղղանկիւնաձեւ քարէ կառոյցներ են՝ ոչ այնքան բարձր եւ 20-ից 600 մ երկարութեամբ։

Հետազօտողներն առաջին անգամ դրանք յայտնաբերել են 1970-ականներին, եւ այժմ յայտնի է աւելի քան 1600 մուստատիլների մասին, որոնք հիմնականում կենտրոնացած են Սաուդական Արաբիայի հիւսիսում:

Ալ Ուլա քաղաքի պեղումները ցոյց են տւել, որ այդ կառոյցներն օգտագործւել են ծիսական նպատակներով՝ կապւած կենդանիների զոհաբերութեան հետ։

Յայտնաբերւել են կենդանիների գանգերի եւ եղջիւրների 260 հատւածներ՝ հիմնականում ընտանի խոշոր եղջերաւոր անասունների, ինչպէս նաեւ այծերի, վիթերի եւ մանր որոճողների:

Գիտնականները նաեւ գտել են չափահաս տղամարդու մնացորդներով գերեզման՝ ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ մուստատիլը ուխտատեղի է եղել:

Ըստ հեղինակների՝ պեղումների արդիւնքները ցոյց են տալիս, որ Սաուդական Արաբիայի հիւսիս-արեւմուտքում նեոլիթեան դարաշրջանի ժողովրդի ծիսական հաւատալիքները եւ տնտեսական գործօնները, ինչպիսին է անասնաբուծութիւնը, շատ աւելի սերտօրէն փոխկապակցւած են եղել, քան նախկինում ենթադրւում էր, եւ բնորոշ են մեծ աշխարհագրական տարածքին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։