Տիրանոզաւրը խորհրդանշական եւ ակնթարթօրէն ճանաչելի դինոզաւրերի տեսակ է: Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ մինչեւ անհետացումը, մօտ 2,5 միլիարդ տիրանոզաւր էր շրջում Երկրի վրայ, սակայն Գերմանիայի Մայնցի համալսարանի հնէաբանների հետազօտութիւնն այլ բան է յուշում: Ըստ նոր հաշւարկների՝ տեսակի գոյութեան ողջ պատմութեան ընթացքում Երկրի վրայ ապրել է ընդամէնը 1,7 միլիարդ տիրանոզաւր։
«alikonline.ir» - Տիրանոզաւրը խորհրդանշական եւ ակնթարթօրէն ճանաչելի դինոզաւրերի տեսակ է: Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ մինչեւ անհետացումը, մօտ 2,5 միլիարդ տիրանոզաւր էր շրջում Երկրի վրայ, սակայն Գերմանիայի Մայնցի համալսարանի հնէաբանների հետազօտութիւնն այլ բան է յուշում: Ըստ նոր հաշւարկների՝ տեսակի գոյութեան ողջ պատմութեան ընթացքում Երկրի վրայ ապրել է ընդամէնը 1,7 միլիարդ տիրանոզաւր։ Հետազօտութիւնը հրապարակւել է Palaeontology ամսագրում: Գրում է News.am-ը:
Նախորդ հետազօտութիւնը հրապարակւել է երկու տարի առաջ, այն ժամանակ հեղինակները ստեղծել էին մաթեմատիկական մոդել, որը հաշւի է առել այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են մարմնի միջին քաշը, բնակչութեան խտութիւնը, մօտաւոր աշխարհագրական տիրոյթը, սեռական հասունութեան տարիքը, դրւած ձւերի քանակը, կեանքի սպասւող տեւողութիւնը, գոյատեւման մակարդակը եւ թիւը, դինոզաւրերի սերունդները։
Վերլուծութիւնը ցոյց էր տւել, որ T. rex-ի իւրաքանչիւր սերունդ, հաւանաբար, բաղկացած է մօտ 20,000 կենդանուց, եւ որ նրանց գոյութեան 2,5 միլիոն տարւայ ընթացքում եղել է մօտ 125,000 սերունդ, այսինքն՝ Երկրի վրայ ընդհանուր առմամբ ապրել է մօտ 2,5 միլիարդ տիրանոզաւր:
Համաձայն վերջին աշխատանքի յետեւում կանգնած թիմի՝ 2021 թւականի հետազօտութեան հեղինակները գերագնահատել են տիրանոզաւրերի գոյատեւման եւ ձու դնելու ունակութիւնը։ Համապատասխանաբար, ստացւած բոլոր արդիւնքները կարելի է համարել ոչ ճիշտ, եւ իրականում սերունդների թիւն աւելի քիչ էր։
Հեղինակները մոդելի մէջ մուտքագրել են նոր տւեալներ, եւ այն տւել է հետեւեալ արդիւնքը՝ T. rex-ի իւրաքանչիւր սերնդում եղել է 19 հազար առանձնեակ, ընդհանուր առմամբ եղել է մօտ 90 հազար սերունդ, իսկ Երկրի վրայ ապրել է ընդամէնը 1,7 միլիարդ տիրանոզաւր։