Իսրայէլի գիտնականները բացայայտել են, որ բերանի տհաճ հոտի դէմ կարելի է պայքարել ՍՈՒՐՃ-ի օգնութեամբ: Նրանք բացայայտել են, որ որեւէ տեսակի սուրճի բուրմունքը էապէս նւազեցնում է բակտերիաների կողմից թքի մէջ արտազատւող գազերի քանակ, որոնք ունեն տհաճ հոտ: Դա նաեւ տեղիք է տալիս մտածելու, որ հետագայում սուրճը կարելի է կիրառել, որպէս ախտահանիչ միջոց բերանային բակտերիաների դէմ:

Մել Ռոզենբերգը հաւաստիացնում է, որ եփած սուրճը, ընդհակառակը, առաջացնում է բերանի տհաճ հոտ: Աւելի վատ արդիւնք է ստացւում նրանից, որ սուրճին աւելացնում են նաեւ կաթ, որն ակտիւ ֆերմենտային խմորման է ենթարկւում:
Ներկայումս գիտնականները փորձում են սուրճից առանձնացնել ակտիւ նիւթեր, որոնք կը նւազեցնեն բերանի տհաճ հոտը: