MENU
Թեմիս 16-րդ նստաշրջանի 3-րդ հերթական ժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից տրամադրւած եռանուն ցանկի վրայից միաձայնութեամբ ընտրեց գերպ. Տ. Սիփան Ծ. վրդ. Քէչէճեանին, որպէս Սպահանի հայոց թեմի առաջնորդ։
Կանադայի վարչապետ Ջասթին Տրիւդօն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ու առանձին զրոյցի ընթացքում ասել, որ պոնտիֆիկոսը պէտք է ներողութիւն խնդրի Կանադայի հանրակրթական համակարգում կաթոլիկ եկեղեցու ունեցած բացասական ազդեցութեան համար:
«Samsung» ընկեութիւնը հրապարակել է տեսագրութիւն՝ ցուցադրելով աշխարհի առաջին ձգւող «AMOLED» էկրանը։ Էկրանի նախատիպը ցուցադրւել է «Display Week 2017» ցուցահանդէսում, սակայն արտադրողը չէր բացայայտել մշակման բոլոր մանրամանսերը։
Չեղարկելով պատժամիջոցները, Հասան Ռոհանիի կառավարութիւնը մեծ ծառայութիւն մատուցեց Իրանին: Սա ակնառու յաջողութիւն էր: Նման կարծիք է յայտնել Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական համլսարանի դասախօս Սերգէյ Դրոժիլովսկին:
Հայաստանեան գաւառական, չարչիական կարծրատիպային ընկալումներից դուրս, մի քիչ խենթ, մի քիչ իդէալիստ, իր ժողովրդի անցեալը ներկայում վերարժեւորելով` նրա նոր ապագայի կերտման առաքելութիւնը ստանձնած Ռուբէն Վարդանեանը սեղանին է դրել ինքնավստահ աշխարհի առջեւ բացւող ու հաղորդակցւող, ներսից ճառագող լոյսով նոր Հայաստանի եւ նոր հայի մանրակերտ-նախագիծը:
Կասկածներ են շրջանառւում առ այն, որ 36-ամեայ Քուշնէրը Թրամփի նախընտրական քարոզարշաւի ժամանակ մի քանի անգամ կապւել է ռուս պաշտօնեաների հետ ու առաջարկել Մոսկւայի հետ կապի ուղիղ խողովակ ստեղծել:
Սակայն «Fox News»-ը պարզել է, որ նման առաջարկով է հանդէս եկել ոչ թէ Քուշնէրը, այլ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգէյ Կիսլեակը:
Թուրքիայի Անթալիա նահանգի տարածքում յայտնաբերւած 12-րդ դարի եկեղեցում գտնւող մարմարից խաչը գողացել են։