MENU
«Նախարարութեան աշխատակիցները մշտապէս հետեւում են թշնամուն: Նախարարութիւն այսօր լիարժէք վերահսկում է թշնամու գործունէութիւնը, եւ նրա ամենաչնչին ակտիւութիւնն անգամ գտնւում է մեր տեսադաշտում»,- ասել է հոջ. Ալաւին:
Յայտնի է, որ կողմերը քննարկել են Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը:
Օրեր առաջ թուրքական լրատւամիջոցները գրել էին, որ Թիլերսոնն ու Չաւուշօղլուն բաւականին լարւած հեռախօսազրոյց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին:
Մասնաւորապէս, նշւում էր, որ կողմերն այդպէս էլ ընդհանուր յայտարարի չեն եկել Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատների վերաբերեալ:
ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբկովն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հետ զրոյցում յայտարարել է, որ երկու երկրների յարաբերութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանութեան տարիներին ստեղծւած խոչընդոտները:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած մայիսեան եռատօնին:
Ֆլեշ-մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 աւագ դպրոցի եւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:
Արցախի Հանրապետութեան մշակոյթի ու երիտասարդութեան հարցերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների համատեղ նախաձեռնութեամբ կազմակերպւել էր աւանդական դարձած դաս-արշաւ «Հերոսների հետքերով»՝ նւիրւած Շուշիի ազատագրման եւ արցախեան բանակի կազմաւորման 25-րդ տարեդարձին:
Երէկ՝ մայիսի 8-ին Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի ունեցաւ Տիգրան Համասեանի մենահամերգը: Այն կայանում էր Համասեանի «An Ancient Observer» ալբոմի համերգային շրջագայութեան շրջանակներում եւ կազմակերպել էր «TM production»-ը:
1992 թւականի մայիսի 9-ից յետոյ այս տարեթիւը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկւեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործութիւնը եւ դրա ամբողջական պատմական նշանակութիւնն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատւել եւ վերլուծւել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թւականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կեանքն ու ազատութիւնը, մեր իրաւունքներն ու արժանապատւութիւնը չենք պատրաստւում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:
Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանութիւնը եւ հարազատ ժողովրդի անվտանգութիւնը վեր են ամէն ինչից: Նրանք մեծագոյն արժանապատւութեան զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմութեան մէջ թողնելով անձնւիրութեան նոր օրինակներ: