MENU
Իրանում կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակի, եւ Իրան-Հայաստան սահմանային հաղորդակցութեան սահմանափակումների, ինչպէս նաեւ՝ երկու երկների միջեւ բեռնափոխանակումների ժամանակաւոր դադարեցումով հանդերձ, երկու երկների առեւտրաշրջանառութեան ծաւալների վիճակագրական տւեալները արձանագրել են 3.4 տոկոսանոց դրական աճ:
Կորոնավիրուսի ախտահարւածութեան մակարդակը որոշ քաղաքներում կառավարելի է դարձել, եւ հասել վերահսկողութեան եւ մեկուսացման փուլի:
Որոշում է ընդունւել վերաբացել բոլոր դպրոցները օրդիբեհեշթի 27-ին: Բոլոր ուսուցիչները պէտք է ներկայ լինեն դպրոցներում, որպէսզի աշկերտները հնարաւորութիւն ունենան դասերի հետ կապւած իրենց հարցերով կամ խնդիրներով դիմեն նրանց:
ՀՀ նախագահը յստակ տեսնում է օրէնքում առկայ ականները, բացայայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազօրութիւնները՝ պայթիւնները կանխելու համար: Այս մասին Facebook-իիր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:
Թուրքիայում ընդդիմադիր քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնից (HDP-ԺԴԿ) ընտրւած հայ պատգամաւոր Կարօ Փայլանը հայկական եկեղեցու վրայ կատարւած յարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրաւոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղւած ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին։
«Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ի հետ հնարաւոր չէ պայմանաւորւածութիւն ձեռք բերել, նրանք ցանկացած պահի կարող են խախտել դա»,- այս մասին այսօր յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Իրանցի հետազօտողները կորոնավիրուսի դէմ դեղամիջոց են յայտնաբերել: Այս մասին յայտարարել է Իրանի առողջապահութեան նախարարութեան տեխնոլոգիաների եւ առողջապահութեան զարգացման հարցերով գրասենեակի ղեկավար Հոսէյն Վաթան Փուրը: