MENU
Չորեքշաբթի, 31 Մարտ 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութենէն ժամանած պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ միջ-կրօնական երկխօսութեան ու գործակցութեան ընդհանուր քարտուղար Շէյխ Համիտ Շահրիարին:
Հաշւած օրեր են մնացել Հայոց պատմութեան ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, Ցեղասպանութիւն, որի արդիւնքում ծրագրւած կերպով զանգւածային տեղահանութեան ու բնաջնջման ենթարկւեց Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութիւնը, ոչնչացւեցին հայկական քաղաքակրթութեան նիւթական վկայութիւնները:
Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնը դարձել է մեր ինքնութեան անբաժանելի մասը, եւ երբ Թուրքիան չի հրաժարւում Հայոց Ցեղասպանութեան ժխտման, կեղծման քաղաքականութիւնից, եւ ցուցաբերում է ագրեսիւ մօտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ յարաբերութիւնների լաւացման քաղաքականութիւնը կը լինի կոպիտ սխալ մեր կողմից:
Հայաստանում ապրիլի 24-ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպւել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինեանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են եւ ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատօնի Հանդիսատեսի մրցանակին։
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է Իրան-Չինաստան 25-ամեայ համագործակցութեան փաստաթղթին՝ ներկայացնելով դրա հետ կապւած որոշ մանրամասնութիւններ։
Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն աւելանալու է, հետեւաբար, ՀՀ բնակչութեան կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երեւում է, որ գոնէ կարճաժամկէտ կտրւածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լաւատեսական կանխատեսումներով պայմանաւորւած՝ կարծում են, որ գնաճը կը վերադառնայ 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրէնքով պէտք է պահեն:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինւած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին՝ լեգենդար զօրահրամանատարի մահւան կապակցութեամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը Ռումինիայի դէմ տօնած յաղթանակը համարում է ամբողջ երկրինը: