Հա

Այլ

Items filtered by date: Կիրակի, 30 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Շաբաթ, 29 մայիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան մեծարգոյ դեսպան՝ Լեւոն Ջաղարեանին։

Published in Թեհրան

Սպահան նահանգի Արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, 2020 թւականի օգոստոսին, Սրբազան պաշտպանութեան 40-ամեակի առիթով, կազմակերպւեց «Հեմասէգուեան» խորագրով ազգային յուշապատումների առաջին փառատօնը՝ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի յուշերը յաւերժացնելու նպատակով։ 

Published in Նոր Ջուղա

Հայաստանում առողջապահական համակարգն ամբողջովին համահունչ եւ ածանցեալ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին․ գտնւում են խորը ճգնաժամի մէջ։ Այս մասին յայտարարեց բժշկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմէն Չարչեանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի՝ առողջապահութեան ոլորտին վերաբերող ծրագրային դրոյթները։

Մենք ձգտելու ենք ապահովել, որ Հայաստանում ապրող ցանկացած անձ, որն ուզում է ունենալ աշխատանք, ունենայ այն: Այնպիսի աշխատանք, որով ապահովելու է իր եւ իր ընտանիքի բարեկեցութիւնը: Նոր աշխատատեղեր ստեղծելու գործում մի շարք ծրագրեր ենք իրականացնելու. նախեւառաջ իրականացնելու ենք ներկայ վիճակի մանրամասն վերլուծութիւն, որպէսզի հասկանանք այսօրւայ ճգնաժամի խորութիւնը:

Նիկոլ Փաշինեանն իր բացթողումները, դաւաճանական վարքն արդարացնելու համար ամէն ինչ կարող է ասել․ ի՞նչ է նշանակում՝ սարի վրայ տարւայ կէսը ձիւն է․ նա չի՞ հասկանում, որ դրանք ռազմավարական նշանակութիւն ունեցող բարձունքներ են, որոնց կորուստը կը բերի նաեւ այլ տարածքների կորստի։ Դասալիքը, վախկոտը, դաւաճանը այլ կերպ չէր կարող արտայայտւել։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ «էդ սարի ծերին, որտեղ տարւայ կէսը ձիւն ա, ինչների՞ս ա պէտք զինւոր»։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում թագաւորում են գերմանացի մարզիչները:

Published in Մարզական

Երէկ՝ մայիսի 29-ին, տեղի ունեցաւ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսաւոր միջոցառումը՝ լեփ-լեցուն դահլիճով:

Այն, ինչ կատարւում է ՀՀ անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների ոլորտներում, կարելին է բնորոշել մէկ բառակապակցութեամբ՝ «լիակատար ձախողում»։ Խորհրդարանական ընտրութիւններին իրենց նախընտրական ծրագրային դրոյթները ներկայացնելիս այսպէս յայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Մենք գիտենք մեր պետութեան խնդիրները, գիտենք դրանց լուծելու ճանապարհները։ Խորհրդարանական ընտրութիւններին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի դրոյթները ներկայացնելիս ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելեանը։

Պատերազմից յետոյ Հայաստանը յայտնւեց նոր մարտահրաւէրների առաջ, տասնեակ համայնքներ դարձան սահմանապահ եւ ոչ թէ սահմանամերձ։ Այսպէս ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահէ Յակոբեանը՝ խորհրդարանական ընտրութիւններին իրենց դաշինքի ծրագիրն ու թիմը ներկայացնելուն նւիրւած միջոցառմանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։