Հա

Այլ

Items filtered by date: Շաբաթ, 07 Մայիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու եւ բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրաւապահ համակարգը լծւել է մէկ անձի եւ նրա ռեժիմի բիրտ պաշտպանութեանը։ Այս օրերին իրաւապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդութեան խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրաւաչափ գործողութիւնները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսութիւնն ու բռնաճնշումները։

Վերջին շրջանին իշխանութիւններուն վարած բացայայտօրէն թրքահաճոյ ու թրքամէտ վարքագիծին պատճառով Հայաստան կը շարունակէ մնալ ներքին օրհասական իրադրութեան մէջ: Այս իշխանութիւնները ոչ միայն նսեմացուցած են մեր պետութեան արժանապատուութիւնը, այլեւ ապահովական իմաստով նորանոր վտանգներու կենթարկեն մեր երկիրը:

Մէկը Երեւանում նստած չի կարող դա անել․ ինքնակազմակերպւէք, տեղերում ձեւաւորէք կոմիտէներ, որպէսզի սրանց վռնդենք եւ կառուցենք մեր երազած հայրենիքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Վանաձորում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ, ուր Երեւանից գնացել էին աւտոերթով։

«Մենք մօտաւորապէս երկու շաբաթ Երեւանում, մարզերում իրականացնում ենք բողոքի, անհնազանդութտան ակցիաներ, նպատակն է՝ ողջ ազգը ոտքի կանգնի ու ոչ ասի այս իշխանութիւններին, որոնք բերեցին ու մեզ հասցրեցին այս վիճակին»,- Վանաձորում հանրահաւաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։ 

«Դիմադրութեան» շարժման ակցիների շրջանակներում այսօր՝ մայիսի 7-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց բազմահազարանոց երթը՝ բացառապէս կանանց եւ աղջիկների մասնակցութեամբ: Երթը կրում էր՝ «Յանուն խաղաղութեան, յանուն մեր երկրի անվտանգութեան, յանուն մեր երեխաների, յանուն մեր զոհւած տղաների ու վաղւայ ապահով Հայաստանի, Արցախի» խորագիրը:

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, իրականացւեց լուսաբանական հանդիպում՝ Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների վերաբերեալ, բանախօսութեամբ ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանի։ 

Published in Նոր Ջուղա

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Հ. Մ. «Սիփան» միութեան եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան համագործակցութեամբ, երէկ՝ մայիսի 6-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում կազմակերպւել էր իրանական 1399 եւ 1400 թւականներին համալսարանների նորամուտ ուսանողների գնահատման երեկոն:

Published in Թեհրան
Շաբաթ, 07 Մայիսի 2022 13:40

7 մայիսի 2022

Published in PDF

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ մայիսի 2-6 կայացել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանի այցը Ստրասբուրգ եւ Բրիւսէլ։ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանն այցելել է Եւրոպական Խորհրդարան։ Այս մասին յայտնում են ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակից:

Published in Հայ Դատ

«Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը «Փաստ»-ի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստանում ձեւաւորւած շարժման, տեղի ունեցող անհնազանդութեան ակցիաներին, նաեւ իշխանութեան վարքագծին, ընդհանրապէս առկայ գործընթացներին:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։