Հա

Այլ

Items filtered by date: Շաբաթ, 04 Յունիսի 2022 - Ալիք օրաթերթ

Քաղաքական առումով երէկ իշխանութիւնը ցոյց տւեց իր խուժանական կերպարը, ակնյայտ որեւէ քաղաքական վարքագիծ, կամ ժողովրդավարութեանը բնորոշ վարքագիծ իշխանութիւնը ցոյց չտւեց, ուղիղ հակառակը, ինքը ցոյց տւեց, որ ինքը ընդհանրապէս քաղաքական չի, ինքը խուլիգանական վարքագծի տէր իշխանութիւն է:

«Այլընտրանքային նախագծեր» խումբը յօդւած է տարածել հետեւեալ վերտառութեամբ՝ «Իրավիճակը երէկւանից յետոյ. լուծումներ», որում գրւած է․

Կապիտուլեանտին թւում էր, որ ուժ կիրառի, յատուկ միջոցնոր, բռնութեան ենթարկի ժողվորդին, մարդկանց թիւը նւազելու է․ մի հատ ձեր շուրջը նայէք ու իւրաքանչիւրդ ձեր կողքինով հպարտացէք, որ հայ ազգը ծնկի չի գալու. երէկւայ հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

Արմէն Ռուստամեանի խօսքով՝ մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պէտք է հասկանան նաեւ, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանութիւնների հեռացումն է։

«alikonlie.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ոստիկանութիւնը հասարակական կարգի պահպանութիւն ձեւակերպումն ակնյայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։

Ոստիկանութեան առանձին ծառայողներ «ռազբոռկէք», «լաւ տղու բազառներ» եւ «խուժան կռւի» ցուցանմուշներ են։

Ասում ես՝ ինչի էք մարդկանց քրֆում, հարւածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։

Սրանց իրենց պարտականութիւններն ով է՞ հրահանգաւորում, ի՞նչ օրէնսդրութեամբ են առաջնորդում։ Համատարած տգիտութիւն, բթամտութիւն, քառակուսի դէմքեր, ովքեր համազգեստ կրելու իրաւունք չունեն։

Ոստիկանութեան տարբեր խմբեր՝ որպէս բութ գործիք, լարել էին մարդկանց վրայ։

Իրավիճակն այնպէս էր վերահսկողութիւնից դուրս եկել, որ ոստիկանութեան աշխատակիցների մի մասը հաւաքի վայրից քաշքշելով իրենց գործընկերներին էր հանում, բերաններն էին փակում, որ քֆուր չհնչեցնեին։

Յատուկ միջոցներ կիրառողը(ները) ակնյայտօրէն չէին տիրապետում իրենց ամրակցւած միջոցին։

Դա աւելի շատ փորձարկում էր, որի առաջին կրակից տուժեցին կառավարական ամառանոցի առաջին շարքում կանգնած ոստիկանները։

Մի խօսքով, նիկոլական սցենար՝ ոստիկանութեանը ժողովրդի դէմ հանելու եւ մարդկանց արդար պահանջները արեամբ խեղդելու ուղղութեամբ»։

 

Մեզ յայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը պատրաստւում է առաջիկայ օրերին այցելել Լոս Անջելէսի հայ համայնքը:

Մրցումային հերթական օրը պայքարի մէջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանեանը եւ Դաւիթ Յովհաննիսեանը։ 

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։