MENU
Ամերիկացի գիտնականները յայտնաբերել են Երկրի ամենախոր իջւածքը: Այն գտնւում է Արեւելեան Անտարկտիդայում՝ Դենման սառցադաշտի տակ:
Վտանգաւոր վարակիչ հիւանդութիւններն այսօր քիչ չեն՝ Էբոլա տենդ, Դենգէ, սիբիրեան խոց եւ այլն։ Վտանգաւոր ոչ վարակիչ հիւանդութիւնները նոյնպէս քիչ չեն, եւ դրանց թւում են քաղցկեղն ու սրտի հիւանդութիւնները։ Բայց համաճարակաբանները յայտարարում են, որ մարդկանց համար այսօր ամենամեծ վտանգը ներկայացնում է գրիպը, այն սպանում է վախեցնող քանակութեամբ մարդկանց:
Գիտնականները վստահ են, որ տասնեակ միլիոնաւոր տարիներ առաջ ժամանակակից պինգւինների նախնիները կարողանում էին թռչել, սակայն ամէն ինչ փոխւել է երկնաքարի ընկնելուց յետոյ:
Կալիֆորնիայի Գիտութիւնների ակադեմիայի մասնագէտները 71 նոր կենդանատեսակներ եւ բուսատեսակներ են յայտաբերել 2019 թւականին, որոնք մինչ օրս անյայտ էին գիտութեանը:
Առողջ քնի բացակայութիւնը կարող է սրտի հետ կապւած խնդիրների յանգեցնել նոյնիսկ այն մարդկանց մօտ, որոնք կանոնաւոր կերպով ժամանակ են յատկացնում վարժանքներին եւ առողջ կենսակերպ են վարում:
Մարդկանց անհետանալու հաւանականութիւնը բնական գործօնների հետեւանքով ցանկացած առաջադրւած տարում կազմում է մէկ հնարաւոր տասնչորս հազարից։ Դա, ինչպէս նշում են բրիտանացի գիտնականները, բաւական բարձր հաւանականութիւն է, ուստի կարելի է ասել, որ մարդկութեանը մշտապէս սպառնում է լուրջ վտանգ:
Նեղոս գետը յայտնւել է առնւազն 30 մլն. տարի առաջ, իսկ սա նշանակում է, որ գետը 6 անգամ աւելի հին է, քան մինչեւ հիմա կարծում էին երկրաբանները:
Մարդիկ դեռ մանկուց պարբերաբար լսում են, որ կաթը շատ օգտակար է եւ պարունակում է մեծ քանակութեամբ կալցիում, ուստի պէտք է անպայման ներառւի սննդակարգում, սակայն վէճերն այն մասին, թէ վտանգաւոր է արդեօք այս մթերքը տարեցների համար, շարունակւում են արդէն մի քանի տարի:
Համաձայն վերջին գիտական տւեալների՝ կատուներն ընտանի են դարձել մօտ տասը հազար տարի առաջ Մերձաւոր Արեւելքում։ Նրանց նախնիները վայրի լիբիական կատուներն (Felis silvestris lybica) են եղել, իսկ առաջին տէրերը՝ Եգիպտոսի եւ Լեւանտի ֆերմերները։