Հա

Այլ

«BBC»-ն յայտնում է, որ Մալայզիայում Կինաբալու սրբազան լեռան մօտ մի խումբ զբօսաշրջիկների մերկ «ֆոտոշարքի» շուրջ սկանդալը շարունակութիւն է ունեցել:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Տաւաու քաղաքից մայրաքաղաք Կուալա-Լումպուր մեկնող մի կնոջ ձերբակալել են օդանաւակայանում: Դրանից առաջ եւս մէկ զբօսաշրջիկ էր ձերբակալւել: Հարցաքննութիւնից յետոյ նրանց բաց են թողել:

Published in Այլ

«Տիգրանակերտ» պետական պատմա-մշակութային արգելոցով հետաքրքրւողների թիւը տարէցտարի աւելանում է:
Այդ մասին տեղեկացրել են Տիգրանակերտի զբօսաշրջային տեղեկատւական կենտրոնից, որի հաղորդած տւեալների համաձայն, ընթացիկ տարւայ յունւար-յուլիս ամիսներին Տիգրանակերտ է այցելել աւելի քան 7000 զբօսաշրջիկ, որը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 10 տոկոսով:

Published in Հասարակական

Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին այցելել Թուրքիա բացառապէս ինքնաթիռով:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ԻՌՆԱ-ն, նախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ, հաշւի առնելով Թուրքիայի հարաւում տեղի ունեցող իրադարձութիւններն ու անվտանգ միջավայրը, խորհուրդ է տրւում իրանցի զբօսաշրջիկներին մեկնել Թուրքիա բացառապէս ինքնաթիռով եւ խուսափել ցամաքային տրանսպորտից:

Published in Քաղաքական

Զբօսաշրջային ամենայայտնի օնլայն տեղեկատուն՝ «Tripadvisor»-ը, կազմել է ցանկ, որոնք պարտադիր պէտք է այցելել Երուսաղէմում հանգստի ժամանակ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ «30 վայր, որ պէտք է այցելել Երուսաղէմում» խորագրով ցանկում ներառւած են նաեւ Երուսաղէմի հին հատւածում գործող հայ վարպետների կերամիկական արւեստի կենտրոնն ու Երուսաղէմի հայկական թաղամասը:

Published in Հասարակական

Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է, որ մայրաքաղաքը դառնայ տարածաշրջանի զբօսաշրջային կենտրոն: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յունիսի 17-ին, նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակոյթի եւ տուրիզմի վարչութեան տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամեանը:

Ադրբեջանում անցկացւող Առաջին Եւրոպական Օլիմպիական խաղերի կապակցութեամբ Իլհամ Ալիեւը ծայրաստիճան անհանգստացած է իր ժողովրդի կերպարով: Նրան այդ հարցն այնքան է յուզում, որ իշխանամէտ հեռուստաընկերութիւնները տեղացի ադրբեջանցիներին զգեստաւորում եւ դիմայարդարում են որպէս արտասահմանցի զբօսաշրջիկների, ովքեր նաւթով հարուստ կովկասեան այս երկիրը նկարագրում են բացառիկ գոյներով:

Published in Քաղաքական

«Իրանցի զբօսաշրջիկների՝ ամենաշատ այցելած երկրների թւում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը»,- այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ նշւած է Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան տարեկան զեկոյցում:

Published in Հասարակական

Ամէն տարի հազարաւոր տեղացի ու օտարերկրացի զբօսաշրջիկների հիւրընկալող Վանի Աղթամար կղզին ու եկեղեցին ձմռան ծածկոցի տակից անգամ հիացնում են այցելուներին, գրում է թուրքական «Անատոլու» գործակալութիւնը:
Գարնանը ծաղկող ծառերը, ամռան երկինքն ու Վանայ լճի անկրկնելի կապոյտը, ձմռանն էլ ձեան սպիտակ ծածկոցի տակ մնացող Աղթամար կղզին մնում են այցելուների յիշողութեան մէջ:

Published in Հասարակական
Չորեքշաբթի, 21 Յունւարի 2015 10:20

Կամաց-կամաց ճանաչելի ենք դառնում

Ինչպէս տեղեկանում ենք Արցախի կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան պաշտօնական էջից՝ Արցախը զբօսաշրջիկներին առաջարկում է մշակութային, կրօնական, հնագիտական, արկածային տուրիզմ, ագրոտուրիզմ, որսորդական տուրիզմ, ռազմապատմական տուրիզմ:

Published in Հասարակական

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ modern.az-ի հետ զրոյցում խոստովանել է Շաքիի զբօսաշրջութեան տեղեկատւական կենտրոնի տնօրէն Նասիբ Իմամալիեւը: «Շաքին գտնւում է Կովկասեան լեռնաշղթայի հարաւային գեղատեսիլ անտառապատ ստորոտին: Բացի իր գեղեցիկ բնութիւնից, Շաքին օտարերկրացիներին գրաւում է նաեւ իր բազմաթիւ պատմական յուշարձաններով, որոնց մեծ մասը քրիստոնէական եկեղեցիներն են»,- կայքին ասել է Իմամալիեւը:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։