Հա
22/10/2018 - 13:20

Տիգրան Սարգսեան. «ԵԱՏՄ-ն մտադիր է դուրս գալ համաշխարհային շուկայ` եւրոպական ճանաչելի բրենդերով»

Տիգրան Սարգսեանը Երեւանում խօսել է համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտութեան մասին։

ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկայ դուրս գալ` եւրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով։ 

«alikonline.ir» - Տիգրան Սարգսեանը Երեւանում խօսել է համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտութեան մասին։

ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկայ դուրս գալ` եւրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով։ Այս մասին այսօր Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» Եւրասիական տնտեսական միութեան ամենամեայ գործնական միջոցառման պաշտօնական բացման ժամանակ իր ելոյթում յայտարարեց Եւրասիական տնտեսական յանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Նա յատկապէս շեշտեց նման ծրագրերի հնարաւորութիւնը ոսկերչութեան ու ՏՏ ոլորտում։ Համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտութիւնը, Տիգրան Սարգսեանի խօսքով, հնարաւոր կը լինի քննարկել երեւանեան միջոցառման շրջանակում։

Սարգսեանը նշեց նաեւ, որ Եւրասիական շաբաթւայ ընթացքում քննարկւելու են նաեւ այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, աերոբուսների արտադրութիւնը` այդ ոլորտում առաջատար Արգենտինայի ու Բրազիլիայի հետ համատեղ։

Քննարկւելու են նաեւ ԵԱՏՄ օրէնսդրութեան կատարելագործման անհրաժեշտութիւնը, առկայ խնդիրները վերացնելու ուղիները։

«Կոլեգիայի անունից մաղթում եմ արդիւնաւէտ աշխատանք ու անկեղծ յոյս եմ տածում, որ ձեր բոլոր սպասումները կիրականանան»,- աւարտելով ելոյթը`մաղթեց Տիգրան Սարգսեանը։

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի կունենայ «Եւրասիական շաբաթ» Եւրասիական տնտեսական միութեան ամենամեայ գործնական միջոցառումը։ Համաժողովը մի հարթակում կը միաւորի Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ-պետութիւնների եւ Միութեան գործընկեր-երկրների կառավարութիւնների ոլորտային ղեկավարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եւրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացւեն ինտերակտիւ հարցումներ, շնորհանդէսներ, գործնական բանակցութիւններ, կրթական նստաշրջաններ եւ գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարեւոր իրադարձութիւնը կը լինի ԵԱՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդէսը, որը կանցկացւի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատւածում: Ցուցահանդէսին կը մասնակցեն աւելի քան 120 ընկերութիւն հետեւեալ ոլորտներից՝ գիւղատնտեսութիւն, թեթեւ արդիւնաբերութիւն, ճշգրիտ ճարտարագիտութիւն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանիւթեր, ոսկերչական արդիւնաբերութիւն, դեղագործութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։