MENU
ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են թմրամիջոցների դէմ պայքարի գործում միջազգային համագործակցութեանը: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, թմրանիւթերի դէմ պայքարի միջազգային օրւայ առիթով կազմակերպւած խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է Դոնալդ Թրամփ` Իրանի վրայ յարձակման մասին որոշման չեղարկումը՝ նշելով, որ այժմ դիւանագիտութեան ժամանակաշրջանն է:
Արեւմուտքը աչք է փակում Վրաստանում ռուսատեացութեան վրայ: Այդ մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը` մեկնաբանելով Վրաստանում ստեղծւած իրավիճակը:
Վրաստանում իշխանութեան գործունէութեան դէմ բողոքի ակցիա իրականացնողները չորս օր անընդմէջ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի դիմաց:
Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց, դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը։
Իրանը ողջունում է տարածաշրջանում լարւածութեան նւազեցումը եւ էսկալացիայի մեծացման նպատակ չի հետապնդում: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:
«Աւրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամեայ չորրորդ արարողութիւնը կանցկացւի Երեւանում հոկտեմբերի 20-ին:
Միացեալ Նահանգներ-Իրան պատերազմի բռնկման նախաշէմային իրավիճակը շրջելու որոշումը, ամերիկեան եւ ընդհանրապէս համաշխարհային մամուլին հաղորդած լրատուութիւններով բացառապէս կը վերագրուի նախագահ Թրամփի անձնական որոշումին: