MENU
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ԱՄՆ-ի կողմից Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի դէմ պատժամիջոցների սահմանումը անտրամաբանական եւ յիմար քայլ է որակել:
Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:
Քաղաքագէտի կարծիքով` «յետխորհրդային տարածք» հասկացութիւն այլեւս գոյութիւն չունի, մեր տարածաշրջանը դարձել է մեծ աշխարհի մի մաս՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնութեան անդամները դարձեալ բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շէնքի առջեւ. նրանք դէմ են եկամտահարկի համահարթեցման սկզբունքին։
Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։
Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:
«168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:
Երկուշաբթի, յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:
Շաբաթ, 22 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի փառապանծ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում: