MENU
30 տարի առաջ ճիշտ այսօրը՝ 1989 թւականի յունիսի 4-ին իր մահկանացուն կնքեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնին:
Էյդ-է Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ Իսլամական աշխարհին եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն եւ փոխադարձ վստահութիւն:
Սիրելի ընթերցողներ,
Յունիսի 4-7-ը, պետական արձակուրդի առիթով կայքը չի աշխատելու: «alikonline.ir»-ի յաջորդ թարմացումը կը լինի շաբաթ, յունիսի 8-ին:
Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան այլ հատւածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թւարկելու համար մէկ յօդւածը չէր բաւարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կը սահմանափակւենք միայն հինգ նշանաւորներով, որոնք այսօրւայ Թուրքիայի այցեքարտերն են դարձել։
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտէի անդամ Օլեգ Մորոզովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրոյցում ասել է, որ օրինական ճանապարհով ընտրւած Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի լեգիտիմութիւնը երբեք ՌԴ-ի համար խաղարկման առարկայ չի եղել:
Կիրակի, 2 յունիս 2019-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքապետարան այցելեցին:
Պաշտօնական Դոհան դէմ է հակաիրանական յայտարարութիւններին, որոնք ընդունել են նախօրէին Սաուդական Արաբիայի Մեքքա քաղաքում անցկացւած արաբական պետութիւնների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները:
«Armenia airways»-ի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ յունիսի 15-ից աւիաընկերութիւնը սկսում է իր կանոնաւոր թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ: