MENU
Հարաւային եւ Հիւսիսային Կորէաների սահմանի ապառազմականացւած գօտում, այսօր՝ յունիսի 30-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հանդիպումը:
«Realtribune.ru»-ն «Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը վտանգւած են. ԱՄՆ-ը գրոհում է «Հարաւ-հիւսիս» տրանսպորտային միջանցքը» վերնագրով յօդւածում գրում է, որ Կասպից եւ Սեւ ծովերի տրանսպորտային միջանցքների համար պայքարը շարունակւում է, եւ պատահական չէ, որ ներկայումս հէնց Վրաստանն է դարձել արտաքին խաղացողների թիրախ: Բանն այն է, որ այն կարեւոր տրանսպորտային խաչմերուկ է եւ խիստ կարեւոր ճանապարհ Իրանի ու Հայաստանի համար:
Վերջերս, Սիրիայի տարածքում Թեհրան-Թէլ Աւիւ պրոքսի ռազմական գործողութիւններին զուգահեռաբար, լարւածութեան նոր գօտու վերածւեց Պարսից ծոցը։ Ի տարբերութիւն սիրիական ճակատի, Պարսից ծոցում պրոքսի-հիբրիդային գործողութիւններում գլխաւորապէս ներգրաււած էր Միացեալ Նահանգները։ Յիշեցնենք, որ պրոքսի են կոչւում այն պատերազմները, որոնց հակամարտող կողմերն ուղղակիօրէն ներգրաււած չեն ռազմական գործողութիւններում։
ՀՅԴ-ն դեռեւս վերջնական որոշում չունի՝ Լեռնային Ղարաբաղում սպասւելիք ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափի վերաբերեալ:
«INSTEX»-ի ներկայ վիճակը բաւարար չէ: Այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին:
Եւրոպայում օրէցօր օդի ռեկորդային ջերմաստիճաններ են արձանագրւում՝ անցնելով 43 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, ինչի հետեւանքով նոյնսիկ մարդկային կորուստներ են գրանցւել:
Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան թեկնածուին Պոլսոյ քաղաքապետ ընտրուիլը արդէն սկսած է մեկնաբանուիլ իբրեւ Թուրքիոյ նախագահին քաղաքական ասպարէզի մայրամուտի մեկնարկ: Գործող սահմանադրութեամբ երկրորդ անգամ առաջադրուելու իրաւունքի օգտագործումը կը թուի, որ խնդրոյ առարկայ է արդէն նախագահ Էրտողանի համար: Միտումները անոր վայելած վարկանիշի անկման ցուցանիշներ սկսած են դրսեւորել եւ անոնցմէ կարեւորագոյնը` Պոլսոյ ընտրութիւններուն արդիւնքն է:
Սոյն թւականի յունիսի 21-23-ը ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բիւրոյի ժողովը: ՀՅԴ երիտասարդներից ժողովին մասնակցում էր Անահիտ Յակոբեանը (Ֆրանսիա):