MENU
«Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների հետեւանքներն ժանականակաւոր եւ անցողիկ են»,- այս մասին Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Սակայն անհրաժեշտ է, յատուկ կանոններ սահմանել դրանց յաղթահարման համար»:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 30-ին հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին:
«Աշխարհին կը ստիպենք Իրանի հետ խօսել, միայն յարգանքով»,- այս մասին այսօր Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշելով, որ անհրաժեշտութեան դէպքում բանակցութիւնների ժամանակ, նրանց ցոյց կը տանք իրենց տեղը:
Հիւսիսկորէական պետական լրատւական գործակալութիւնն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չէն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումը, որը 2018 թ. ամռանից ի վեր արդէն երրորդն է, «պատմական» եւ «զարմանալի» է որակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտօ քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսի բացմանը:
Դամասկոսի շրջանում գիւղական տեղանքի վրայ իսրայէլական ՌՕՈՒ-ի կողմից հրթիռակոծութեան ժամանակ զոհւել է 4 մարդ եւ վիրաւորւել 21-ը:
Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կասեցրել է ԵՄ գագաթնաժողովը՝ եւրոկառոյցների առանցքային պաշտօններում թեկնածութիւնների հարցով լրացուցիչ երկկողմ խորհրդակցութիւնների համար, բանավէճերը կը վերականգնւեն աւելի ուշ, լրագրողներին յայտնել է Եւրոխորհրդի ներկայացուցիչը: