Հա
Items filtered by date: Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը։

Հինգշաբթի առաւօտեան նաւթի համաշխարհային գները 9-12 տոկոսով կայուն աճ են ցուցադրում՝ շարունակելով մասնակիօրէն ազատւել շաբաթւայ սկզբին տեղի ունեցած անկումից, այս մասին վկայում են առեւտրական հարթակների տւեալները։ 

Published in Տնտեսական

Ապրիլի 22-ին ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի Ստեփանակերտի գրասենեակում Արցախի Հանրապետութեան ընտրւած նախագահ Արայիկ Յարութիւնեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ: 

Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումների կողմից հարաւային հատւածում խոցւած անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնը շատ մտահոգիչ է։ Tert.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։

168․am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը որեւէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչը միշտ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների սեղանին։

Published in Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարութեան խօսնակ Լէյլա Աբդուլաեւան յայտարարել է, որ «անկարելի է խօսել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան եւ ազատ կամարտայայտման մասին այն դէպքում, երբ դրա 1/3-ը բռնի կերպով տեղահանւած է իր մշտական բնակութեան վայրից եւ մօտ երեսուն տարի չի կարող վերադառնալ»։

Published in Միջազգային

ՀՅ Դաշնակցութեան Արցախի Երիտասարդական միութիւնը յայտարարութիւն է տարածել՝ յորդորելով պատուհաններին մոմեր վառել՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն յայտարարութիւն է տարածել, որով ողջունել է պաշտօնական հաստատումն առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը յանձնարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեանը ուսումնասիրել, թէ ինչպէս կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնութեան առկայ փաթեթը հանրապետութեան առաջնահերթ կարիքներին համավարակի բռնկման պայմաններում։

Published in Հայ Դատ

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնից յետոյ հարց է առաջանում՝ բանակցային սեղանին կայ փաստաթուղթ, թէ ոչ․ ՀՀ իշխանութիւնները պնդում են, որ չկայ, Լաւրովը նշում է՝ կայ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։