Հա
Items filtered by date: Երկուշաբթի, 06 Մարտի 2023 - Ալիք օրաթերթ

Արցախի տեղեկատւական շտաբը նոր տեսանիւթ է հրապարակել Ադրբեջանի զինուժի դիւերսիոն յարձակման մանրամասներից՝ համապատասխան նշումներով:

Ադրբեջանը եւ Թուրքիային Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրութիւն չունեն։ Խաղաղութեան միակ ձեւը նորից թշնամուն յաղթելն է։ Դրանից առաջ պէտք է յաղթել ՀՀ դէ ֆակտօ թուրքամէտների իշխանութեանը, որ մեզ տանում է ցեղասպանութեան։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացւող Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի յուշամրցաշարում Արմէն Բաբալարեանի գլխաւորած յունահռոմէական ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի համար ոսկէ մեդալ նւաճեց Սլաւիկ Գալստեանը, որը հաղթեց 67 կգ քաշայինների եզրափակիչում:

Published in Մարզական

Հինգշաբթի, 2 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ բժշկական միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնելու Թեմական խորհրդի եւ «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հետ համագործակցութիւն ունենալու կապակցութեամբ:

Published in Թեհրան
Երկուշաբթի, 06 Մարտի 2023 09:30

Բարեկենդանը մեր կրթօջախներում

Բարեկենդան նշանակում է բարի կենդանութիւն: Այն ուրախութեան եւ զւարճանքի օր է, յիշեցնում է Ադամի եւ Եւայի դրախտային կեանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգութեան մէջ:

Այս տօնի առթիւ Սասուն քաղաքամասի «Թունեան» եւ «Նայիրի» տարրական դպրոցների փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների նախաձեռնութեամբ, կազմակերպւեց Բարեկենդանի խրախճանք, Դ, Ե եւ Զ դասարանի աշակերտութեան համար թւականիս՝ կիրակի, փետրւարի 19-ին՝ «Թունեան» դպրոցի սրահում:

Published in Թեհրան

Մարտի 5-ին Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացւած դիւերսիոն յարձակման հետեւանքով զոհւել են ԼՂ ներքին գործերի նախարարութեան ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան երեք ծառայող, մէկը վիրաւորել է:

Արցախում Ադրբեջանի դիւերսիոն գործողոթիւնների հետեւանքով ունենք երեք զոհ ու վիրաւոր: Փաստացի, Արցախը շրջափակման մէջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողւած փորձերից յետոյ Ադրբեջանն անցաւ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։

Ոստիկանների սպանութեան նախնական հանգամանքների վերլուծութիւնը թոյլ է տալիս ադրբեջանական կողմի գործողութիւնները որակել որպէս պատերազմական գործողութիւն: Այս մասին ասւում է Արցախի Հանարապետութեան Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնում՝ Արցախի Հանրապետութեան ոստիկանութեան աշխատակիցների վրայ ադրբեջանական դիւերսիոն խմբի յարձակման կապակցութեամբ:

ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիւերսիոն յարձակմանը, թէեւ ՌԴ խաղապահ զօրախմբի զինծառայողները եղել են յարձակման վայրում։

Published in Միջազգային

Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Պրոֆֆուտբոլ»-ին տւած բացառիկ հարցազրոյցում, ի թիւս այլ թեմաների, անդրադարձել է նաեւ ազգային թիմ վերադառնալու հաւանականութեանը։ 

Published in Մարզական
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։