Հա

Քաղաքական

21/08/2012 - 15:27

alt«tert.am» - Ռուսաստանը 2012-13 թթ. ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթաց է ակնկալում. այս մասին «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանի հետ հարցազրոյցում ասել է Ռուսաստանի Դաշնութեան փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Սա չափազանց բարդ ու խճճւած թեմա է, որն ունի իր արմատները, իր պատմութիւնը: Հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած ջանքերը, ինչպէս նախկինում, պէտք է կենտրոնացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրայ»,- ասել է Կարասինը:

Ըստ նրա՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանն ԱՊՀ-ի շրջագծում Ռուսաստանի մտերիմ գործընկերներն են:
«Մենք գնահատում ենք ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքւի հետ յարաբերութիւնները, եւ արդարացիօրէն անում ենք հնարաւորը ԼՂ-ի հարցում կողմերի դիրքորոշումները մօտեցնելու համար»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Կարասինի ասութեամբ՝ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, աշխատում են շատ բարեխղճօրէն, այցելում են տարածաշրջան, հանդիպումներ ունենում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, օգնում ընդունելի ձեւակերպումներ գտնել հետագայ փաստաթղթերի համար:
«Մենք ամէն կերպ աջակցում ենք այդ գործունէութեանը, եւ յուսով ենք, որ այն շուտով յանգեցնի որոշակի արդիւնքի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։