Հա

Քաղաքական

30/09/2014 - 09:50

Հայաստանում անցկացւել է տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին նւիրւած սեմինար

Երեւանում սեպտեմբերի 17-19-ը տեղի է ունեցել «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել են Հեռահաղորդակցութեան միջազգային միութեանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։ Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան Լրատւական ծառայութիւնից, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարեանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Գագիկ Թադէոսեանը:

«armenpress.am» - Երեւանում սեպտեմբերի 17-19-ը տեղի է ունեցել «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել են Հեռահաղորդակցութեան միջազգային միութեանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։ Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան Լրատւական ծառայութիւնից, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարեանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Գագիկ Թադէոսեանը: «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը բարձր է գնահատում Հայաստանում նմանատիպ սեմինարի անցկացումը, որն ուղղւած է կապի եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցութեան խորացմանը։ Մենք ուրախ ենք Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան հետ համագործակցութեան համար եւ յուսով ենք, որ հետագայում եւս միասնաբար աշխատանքներ տանենք ոլորտի զարգացման ուղղութեամբ»,- նշել է նա։
Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան անունից ներկաներին ողջունել է ՀՄՄ ռադիոկապի բիւրոյի տնօրէն Ֆրանսուա Ռանսին։ Նրա ասութեամբ՝ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսութեան հեռանկարային ոլորտներից է։ Նման ներկայացուցչական սեմինարի անցկացումը միտւած էր՝ ամրապնդելու Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Այն նոր հեռանկարներ կը բացի ԱՊՀ-ի երկրների հետ համագործակցութեան համար։
«Այս սեմինարը նւիրւած էր տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին, ինչը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում Հայաստանի համար։ Ուղեծրում Հայաստանի արբանեակի տեղադրման ուղղութեամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայում ակտիւ աշխատանքներ են տարւում՝ նպատակ ունենալով ստեղծել մի կազմակերպութիւն, որում ներգրաււած կը լինի հայ աստղաֆիզիկոսների, ռադիոֆիզիկոսների ամբողջ ներուժը»,- նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի էլեկտրահաղորդակցութեան գծով խորհրդական Ալբերտ Նալբանդեանը:
«ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան նախաձեռնած այս սեմինարն անչափ կարեւոր նշանակութիւն ունի, քանի որ յաջորդ տարի անցկացւելու է Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս, որտեղ քննարկւելու են սեմինարի երեք օրերի ընթացքում արծարծւած հարցերը: Ներկայում հնարաւոր չէ պատկերացնել կեանքը՝ առանց արբանեակային տեխնոլոգիաների։ Հայաստանի նման լեռնային ռելիէֆ ունեցող երկրի համար այդ տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտութիւն է»,- ասել է Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան ԱՊՀ-ի երկրների ղեկավար Օրոզոբեկ Կայիկովը:
Սեմինարի ռուս մասնակիցները պատրաստակամութիւն են յայտնել օգնել Հայաստանին՝ ունենալու արբանեակային կապի ամենաարդիական միջոցները:
Եռօրեայ սեմինարի ընթացքում ներկայացւել են բազմաթիւ զեկոյցներ՝ տիեզերական կապի ու տեխնոլոգիաների արդի հնարաւորութիւնների եւ հեռանկարների վերաբերեալ։ Սեմինարի աւարտին ընդունւել է հռչակագիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։