Հա

Քաղաքական

20/12/2014 - 10:00

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ուրուգւայի Սենատի նախագահին

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլօ Աստորիի գլխաւորած պատւիրակութեանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութիւն յայտնեց հայ-ուրուգւայական յարաբերութիւնների զարգացման եւ զօրացման համար:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլօ Աստորիի գլխաւորած պատւիրակութեանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութիւն յայտնեց հայ-ուրուգւայական յարաբերութիւնների զարգացման եւ զօրացման համար: Վեհափառ Հայրապետը, վերյիշելով Ուրուգւայ կատարած իր երկու հովւապետական այցերը, գնահատանքով ընդգծեց, որ միշտ զգացել է հայ ժողովրդի նկատմամբ երկրի իշխանութիւնների կողմից դրսեւորւող բարեացակամ վերաբերմունքը եւ յարգանքը, ինչն իր գործնական արտայայտութիւնն է գտել հայ համայնքի կեանքում: Հայոց Հայրապետը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եւ Ուրուգւայում հաստատւած հայորդիներն իրենց նւիրեալ ծառայութեամբ այսօր կարեւոր ներդրում են բերում երկրի զարգացման գործում՝ ներգրաււած լինելով կեանքի բոլոր ոլորտներում:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալութիւն յայտնեց Ուրուգւայի իշխանութիւններին՝ Հայոց Ցեղասպանութիւնը աշխարհում առաջինը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ յաւելելով, որ հայ ժողովուրդն առանձնայատուկ երախտագիտութեամբ է գնահատում այս քայլը:
Իր հերթին Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան Սենատի նախագահն ուրախութիւն յայտնեց համայն հայութեան հոգեւոր կենտրոն այցելելու առիթով՝ նշելով, որ դրանով նպատակ է հետապնդում զօրացնել երկրների միջեւ նաեւ հոգեւոր կապերը: Իր խօսքում տիար Դ. Աստորին հաստատեց, որ հայերն Ուրուգւայի հասարակութեան մաս են կազմում եւ մեծապէս նպաստում են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների սերտացմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ուրուգւայի Սենատի նախագահը մասնաւոր անդրադարձ կատարեցին ներկայ աշխարհում հոգեւոր արժէքների ամրապնդման անհրաժեշտութեանը՝ դրանում կարեւորելով նաեւ եկեղեցու առաքելութիւնը: Ազատութիւնն ու խաղաղութիւնը նկատելով բարձրագոյն արժէքներ՝ զրուցակիցները հաստատեցին, որ միայն դրանց պահպանութեան եւ զօրացման պարագային է հնարաւոր ունենալ մարդկութեան բարօրութիւնն երաշխաւորող աշխարհ:

Յարակից լուրեր

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է յղել Սիրիայի նախագահին
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է յղել Սիրիայի նախագահին

    Փետրւարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակէ  յղել Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման կապակցութեամբ։

  • «Մեր աղօթքն ենք մատուցում համայնքի հոգեւոր հովւի եւ նրա հօր հոգիների խաղաղութեան համար». Գարեգին Բ
    «Մեր աղօթքն ենք մատուցում համայնքի հոգեւոր հովւի եւ նրա հօր հոգիների խաղաղութեան համար». Գարեգին Բ

    Խոր ցաւով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Ղամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչութեան մասին, որի հետեւանքով սպանւել են հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Յովսէփ քհնյ. Պետոյեանը եւ նրա հայրը, ինչպէս նաեւ վիրաւորւել է նրանց ուղեկցող սարկաւագը: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

  • Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
    Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

    Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

  • Կարօ Փայլանը Ուրուգւայում այցելել է ՀՅԴ կենտրոն
    Կարօ Փայլանը Ուրուգւայում այցելել է ՀՅԴ կենտրոն

    Թուրքիոյ խորհրդարանի պատգամաւորներ՝ հայազգի զաւակ Կարօ Փայլան եւ արմատներով քիւրտ Էպրու Կունէյ, ուրբաթ 16 օգոստոս 2019-ին Ուրուկուէյի մէջ հանդիպեցան ՀՅԴ Ուրուկուէյի Կեդր. Կոմիտէի, ՀՅԴ «Արամ Մանուկեան» կոմիտէի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ Օգնութեան միութեան, Հայ Դատի, եւ այլ հայկական միութիւններու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հետ:

  • ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսին
    ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսին

    Մարտի 2-ի երեկոյեան, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունեց ՀՅԴ Բիւրոյի պատւիրակութեանը, Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի գլխաւորութեամբ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։