Հա

Քաղաքական

12/01/2016 - 08:20

Մեկնարկել է Տաթեւի վանական համալիրի վերականգնումը

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքները:
Դեկտեմբերից արդէն իսկ սկսւել է համալիրի հիւսիսային մուտքի վերանորոգումը:

«mediamax.am» - «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքները:
Դեկտեմբերից արդէն իսկ սկսւել է համալիրի հիւսիսային մուտքի վերանորոգումը:
«Որոշւեց աշխատանքներն սկսել հիւսիսային մուտքից, ինչը կարեւոր էր թէ՛ զբօսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թէ՛ համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկիւնից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականօրէն: Այս դարպասից մուտք գործելիս միանգամից իր ողջ վեհութեամբ երեւում է Սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցին, եւ շատ գեղեցիկ տեսարան է բացւում: Աշխատանքների ընթացքում ոչ միայն կամրացւի մուտքի պարսպապատը, այլեւ կը վերականգնւի սկզբնական տեսքը»,- նշել է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկեանը:
160112e05aՄինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը՝ մասնագիտական կազմակերպութիւնների կողմից իրականացւել են մի շարք հետազօտութիւններ, այդ թւում՝ երկրաֆիզիկական, երկրաբանական, նիւթաբանական, տարածքի սէյսմիկ վիճակի, կառոյցների ինժեներական ուսումնասիրութիւններ, լազերային սքանաւորում:
Ուսումնասիրւել են նաեւ Տաթեւի վանական համալիրին վերաբերող մատենագիտական եւ արխիւային փաստաթղթերը՝ վերականգնման աշխատանքները պատմական տեսքին եւ կառուցապատմանը համապատասխան իրականացնելու համար:
Վանական համալիրի հիմքը ստորգետնեայ ջրերից պաշտպանելու եւ խոնաւութիւնից զերծ պահելու համար դրենաժային նոր համակարգ է կառուցւել:
«Հիւսիսային մուտքից յետոյ կը մեկնարկեն համալիրի միւս կառոյցների՝ Սուրբ Աստւածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացւի ճօճւող սեան՝ Գաւազանի եւ Զանգակատան վերականգնումը»,- ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջեանը:
Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս «IDeA» հիմնադրամը համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան հետ:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսւում է վերանորոգել եւ վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թէ՛ եկեղեցական, թէ՛ օժանդակ կառոյցները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։