Print this page
21/02/2017 - 13:58

ԺԴԿ-ի պատգամաւորները դիմել են Եւրոդատարան

Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւորները կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի եւ Ֆիգէն ՅԻւքսեքդաղի կալանաւորման առնչութեամբ դիմել են Եւրոդատարան:

«alikonline.ir»- Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւորները կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի եւ Ֆիգէն ՅԻւքսեքդաղի կալանաւորման առնչութեամբ դիմել են Եւրոդատարան:

Ինչպէս գրում է «tert.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hürriyet» պարբերականին, իրենց նամակում պատգամաւորները նշել են, որ գարնանը սպասւելիք սահմանադրական փոփոխութիւնների հարցով հանրաքւէին ընդառաջ իրենց կուսակցութեան առաջնորդներին կալանքի տակ պահել շարունակելը Սահմանադրութեան ու Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի կոպտագոյն խախտում է:

Պատգամաւորները մանրամասնել են, որ իրենք ստիպւած են եղել դիմել Եւրոդատարան, քանի որ գործի առնչութեամբ բողոքներին ընթացք չի տրւել Թուրքիայում:

Յիշեցնենք, որ 2016 թւականի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալւել է ԺԴԿ-ի 11 անդամ, այդ թւում` կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը:

 

 

Յարակից լուրեր