Հա

Քաղաքական

28/02/2017 - 21:30

Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղութեամբ «SPIKE» հակատանկային կառավարւող հրթիռ է կիրառել

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղութեամբ «SPIKE» տիպի հրթիռ է կիրառել։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղութեամբ «SPIKE» տիպի հրթիռ է կիրառել։ Տեղեկացնում է «tert.am»-ը:
«Վերջին իրադարձութիւններից յետոյ, երբ հակառակորդի յարձակողական գործողութիւնները կատարեալ ձախողման մատնւեցին եւ թշնամին չէզոք գօտում թողնելով 5 դիակ, յետ շպրտւեց ելման դիրքեր, թւում էր թէ վերջինս առաջնագծում զերծ կը մնայ հետագայ արկածախնդրութիւններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարաւարեւելեան (Մարտունի) ուղղութեամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «SPIKE» տիպի հակատանկային կառավարւող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնաւոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը յղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Թշնամու կողմից հակատանկային կառավարւող հրթիռի կիրառման արդիւնքում՝ ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:
Տեղեկացնենք նաեւ, որ օրւայ ընթացքում, բացի անօդաչու թռչող սարք կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից, այդ թւում՝ հաստոցաւոր աւտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 - 10 արկ) եւ 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ պատրաստ է իրադարձութիւնների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրութեան հետագայ սրման ողջ պատասխանատւութիւնն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ»,- մասնաւարապէս նշւած է ԼՂՀ ՊՆ-ի հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։