Հա

Քաղաքական

24/04/2017 - 09:20

Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը

Երէկ, Երեւանում տեղի ունեցաւ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնած թւով 18-րդ ջահերով երթը:

«alikonline.ir» - Երէկ` ապրիլի 23-ի երեկոյեան Երեւանում տեղի է ունեցաւ արդէն աւանդական դարձած, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ կազմակերպւող ջահերով երթը: Այս մասին տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Ինչպէս միշտ, այս անգամ եւս թւով 18-րդ ջահերով երթը մեկնարկեց Երեւանի Ազատութեան հրապարակից: Բազմամարդ հաւաքի մասնակիցները նախ մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, որից յետոյ մասնակից երիտասարդները «Միութիւն», «Պայքար», «Յաղթանակ» վանկարկումների ներքոյ այրեցին Թուրքիայի դրօշը: Այնուհետեւ, «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» կարգախօսն ունեցող երթի մասնակիցներն անցնելով Մաշտոցի պողոտայ-Բաղրամեան պողոտայ-Օրբելի եղբայրների փողոցն ու Կիեւեանը հասան Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ անմար կրակի մօտ խոնարհեցին ՀՀ եւ տարբեր երկրների դրօշներ, այդ թւում՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։